Հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել մեկ հանդիպման ընթացքում, սակայն առաջընթաց կա․ Էրդողանը՝ Թրամփի հետ հանդիպման մասին

Լուրեր

18.09.2026 | 11:01
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 18-ի դրությամբ
18.09.2026 | 10:52
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանյան և Իսահակ Գասպարյան փողոցների (օդանավակայանի) խաչմերուկում
18.09.2026 | 10:40
Եվրոպա լիգա. «Միլանի» պարտությունն ու «Արարատ-Արմենիայի» մյուս մրցակիցները արդյունքները
18.09.2026 | 10:37
Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
18.09.2026 | 10:30
Հարցազրույց չեմ տալիս, ֆրակցիայի նիստ ենք անում. Ռոբերտ Քոչարյանը կատակեց դատարանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:30
ԱՄՆ-ում ուսումնավարժական թռիչքի ժամանակ F-16 կործանիչ է վթարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 10:21
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները 3-րդ տուրում
18.09.2026 | 10:12
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ռոստովի մարզի վրա․ 350 ԱԹՍ գրոհել է Մոսկվայի շրջանը
18.09.2026 | 10:03
Երեք հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում
18.09.2026 | 10:00
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
18.09.2026 | 09:52
Ռուսաստանում պաշտոնապես մեկնարկել են Պետդումայի եռօրյա ընտրությունները
18.09.2026 | 09:50
Սուրեն Պապիկյանը Պեկինում մի շարք պայմանավորվածություններ է ձեռք բերել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
18.09.2026 | 09:32
ՀՀ-ն ու ԱՄՆ-ը քննարկել են համատեղ զորավարժությունների և ռազմական կրթության զարգացումը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ընթացքում ողջունել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում «նշանակալի» առաջընթացը՝ ընդգծելով երկկողմ կապերի ամրապնդումը և տարածաշրջանային համագործակցության ընդլայնումը։ Նյու Յորքից վերադարձի ճանապարհին լրագրողների հետ զրույցում Էրդողանը նշել է, որ Թրամփի հետ իր քննարկումների օրակարգը ներառում էր առևտրի ծավալը մինչև 100 միլիարդ դոլար հասցնելու համատեղ նպատակը, ներդրումները, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը և տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ քննարկումները, գրում է Hurriyet-ը։

«Նախ և առաջ մենք քննարկել ենք այն քայլերը, որոնք կարող ենք ձեռնարկել առևտրային և ներդրումային կապերն ամրապնդելու համար՝ հիմնվելով մեր փոխադարձ շահերի վրա։ Մենք նաև մտքեր փոխանակեցինք երկկողմ առևտրի խթանման քայլերի, այդ թվում՝ մաքսատուրքերի վերանայման վերաբերյալ, որպեսզի կարողանանք հասնել մեր 100 միլիարդ դոլարի առևտրային ծավալի նպատակին»,- հայտարարել է Էրդողանը։

Ընդգծելով, որ Սպիտակ տանը Թրամփի կողմից ջերմ ընդունելության են արժանացել և ինքը ԱՄՆ-ից մեկնել է երկու դաշնակիցների միջև կապերի վերաբերյալ գոհունակությամբ, Էրդողանն ԱՄՆ նախագահի հետ իր զրույցները բնութագրել է որպես «անկեղծ, կառուցողական և արդյունավետ»։

Էրդողանը հիշեցրել է, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև կապերը բարելավվում են փոխադարձ հարգանքի հիման վրա, քանի որ երկու առաջնորդներն էլ նախընտրում են իրենց տեսակետներն ու քաղաքականությունն արտահայտել ուղիղ ձևով։

«Իհարկե, հնարավոր չէ բոլոր հարցերը լուծել մեկ հանդիպման ընթացքում։ Սակայն այս հանդիպումը մեզ հանգեցրել է շատ հարցերի շուրջ նշանակալի առաջընթացի»,- ասել է նա։

Էրդողանը նշել է, որ Սպիտակ տանը տեղի ունեցած բանակցությունների ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային հարցեր՝ հղում անելով Գազայում Իսրայելի կողմից իրականացվող ցեղասպանական գործողություններին և Սիրիայում վերականգնման ջանքերին։

«Ես աջակցում եմ Դոնալդ Թրամփի համաշխարհային խաղաղության տեսլականին։ Երկու կողմերն էլ կողմ են արյունահեղության դադարեցմանը։ Մենք հույս ունենք, որ շուտով առաջընթաց կունենանք այս հարցում։ Պարոն Թրամփը բարձրաձայնել է Գազայում հակամարտությունը դադարեցնելու և մշտական ​​խաղաղության հասնելու անհրաժեշտության մասին։ Եվ մենք բացատրել ենք, թե ինչպես կարող ենք նախ ապահովել հրադադար, ապա հանգեցնել մշտական ​​խաղաղության։ Եվ այս հարցում կոնսենսուս է ձևավորվել»,- նշել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի