Պաշտոնանկություն` ՆԳՆ-ում
ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը պաշտոնանկ է արվել: Այս մասին Factor.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:
Նշենք, որ Բդոյանը պաշտոնից հեռացվում է Փարաքարի համայնքապետի, քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանությունից երկու օր անց:
Երեկ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մեր հարցին ի պատասխան միայն ասել էր, որ «ակտիվ աշխատանքներ են իրականացվում»` առանց որևէ մանրամասն հայտնելու:
Արփի Հակոբյան