Factor TV-ի հրապարակումից հետո անօթևան, առողջական խնդիրներով տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Factor TV-ի հրապարակումից հետո՝ 15 տարի փողոցում ապրող Քալաշ Քալաշյանին տեղափոխել են հիվանդանոց։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Աշխատանքի և սոցիալական հարցերով նախարարի մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանը․

«Ի պատասխան լրատվամիջոցների կողմից անօթևան քաղաքացի Քալաշ Քալաշյանի վերաբերյալ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված հարցադրումների՝ տեղեկացնում եմ, որ նախարարության Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ վերջինս շտապօգնությամբ տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Մաշկաբանության ազգային կենտրոն» և ներկայումս գտնվում է բժշկական վերահսկողության ներքո։ Տեղեկացնեմ նաև, որ Քալաշյանը ՄՍԾ աշխատակիցների ջանքերի արդյունքում համաձայնվել է բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել անօթևանների ժամանակավոր կացարան, որտեղ էլ կիրականացվի Քալաշյանի կարիքների համակողմանի գնահատումը։ Հավելեմ նաև, որ նախկինում ևս Քալաշյանին առաջարկվել է տեղափոխվել կացարան, վերջինս, սակայն, հրաժարվել էր դրանից»։

Հիշեցնենք՝ երեկ գրել էինք, որ Երևանի կենտրոնում՝ Կառավարության շենքից և Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների շենքից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա, փողոցում արդեն 15 տարի ապրում է 65-ամյա Քալաշ Քալաշյանը։

Տղամարդը պատմել էր, որ տարիներ առաջ դատապարտված է եղել ազատազրկման, բանտից ազատ արձակվելուց հետո, սակայն, չի կարողացել հայրական տուն մտնել, քանի որ պարզել է՝ եղբայրը վաճառել է այն և իրեն մասնաբաժին չի հատկացրել։ Ընտանեկան վեճն այդպես էլ չի լուծվել, ինչի պատճառով արդեն 15 տարի է՝ սառնամանիքից մինչև կիզիչ արև, դրսում է՝ բաց երկնքի տակ։ Քալաշյանն այս ընթացքում ձեռք է բերել մի շարք խնդիրներ, սառնամանիքից ցրտահարվել էին ոտքերը, ինչի պատճառով երկար տարիներ է՝ անվասայլակին է։

Ռոզա Վարդանյան