Ֆրանսիայի նախկին նախագահը 5 տարվա ազատազրկման է դատապարտվել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Փարիզի դատարանը Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին դատապարտել է 5 տարի ժամկետով ազատազրկման՝ դատավճռի կատարման հետաձգմամբ և 100,000 եվրո տուգանքի՝ մեղավոր ճանաչելով նրան 2000-ականների կեսերին Լիբիայի բռնապետ Մուամմար Քադաֆիի հետ դավադրության մեջ, հաղորդում են BFMTV-ն և Le Monde-ը, գրում է Current time-ը։

Քննության տվյալներով՝ 2005 թվականին Սարկոզին և նրա աշխատակազմը գաղտնի համաձայնության են եկել Քադաֆիի հետ և 2006-2007 թվականներին նրանից ստացել են առնվազն 50 միլիոն եվրո, որը Սարկոզին, ենթադրաբար, օգտագործել է իր նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար։ Փոխարենը, ինչպես պնդում է քննությունը, Ֆրանսիան  բարենպաստել է Քադաֆիի ռեժիմին։

Սարկոզին հերքել է ցանկացած չարաշահում և քննիչների կողմից ներկայացված փաստաթղթերը անվանել է կեղծ։

Նախկին նախագահն արդարացվել է  այլ մեղադրանքներով («պասիվ կոռուպցիա», «անօրինական քարոզարշավի ֆինանսավորում» և «Լիբիայի պետական ​​միջոցների յուրացման թաքցում»):

Նախագահող դատավորը նշել է,  որ դատավարության ընթացքում քննիչները չեն կարողացել ապացուցել, որ «Լիբիայից ուղարկված գումարները» «վերջնական արդյունքում» օգտագործվել են Նիկոլա Սարկոզիի 2007 թվականի նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:

«Դատարանը կոռուպցիոն հանցագործության որևէ էական տարր չի գտել»,- ասել է  դատավոր Նատալի Գավարինոն:

Նիկոլա Սարկոզին նաև հինգ տարի չի կարողանա առաջադրվել նախագահական ընտրություններում։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ  Նիկոլա Սարկոզին մեղավոր էր ճանաչվել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ գնդապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոների անօրինական միջոցներ ստանալու գործով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի