Փարիզի դատարանը Սարկոզիին մեղավոր է ճանաչել Քադաֆիից գումարներ ստանալու գործով

Լուրեր

02.10.2026 | 23:52
Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 23:28
Իջևանի համայնքապետը պնդում է՝ ԿԿՀ ներկայացրած իր հայտարարագրում վրիպակներ կան
02.10.2026 | 23:03
Թրամփը խորհրդակցել է Grok նեյրոցանցի հետ, թե ինչպես վենեսուելացիները կվերաբերվեն Մադուրոյի տապալմանը․ Time
02.10.2026 | 22:52
Առանց Թրամփի անձնական ներգրավվածության չէինք կարող անցնել այդ ճանապարհը․ Փաշինյանը՝ խաղաղության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:27
Ռուսաստանը ցանկանում է Կիևին, Խարկովին և Օդեսային զրկել էլեկտրաէներգիայից և ջեռուցումից․ NYT
02.10.2026 | 22:23
ԱՄՆ-ում ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելը շատ կարևոր իրադարձությունների վրա ազդեցություն ունեցավ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.10.2026 | 22:07
Իլհամ Ալիևն այսուհետ անժամկետ կղեկավարի Ադրբեջանի իշխող կուսակցությունը
02.10.2026 | 21:55
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը պարտվեց Կիպրոսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 21:32
FlyDubai-ի վիրավոր օդաչուն Հնդկաստանի վարչապետին պատմել է ինքնաթիռում միջադեպի մանրամասները
02.10.2026 | 21:20
Ֆրանսիայում հարյուրավոր դպրոցներ փակ են մնում․ աշակերտների բողոքի ակցիաները վերածվում են բռնության
02.10.2026 | 21:12
Ոռոգումից մինչև էներգետիկա․ ՀՀ-ն և ԶՖԳ-ն քննարկել են համագործակցության օրակարգը
02.10.2026 | 21:05
Նիկոլ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին․ ՈւՂԻՂ
02.10.2026 | 21:00
«Տեսակցեցի Անիին»․ Ավանեսյանը այցելել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջը
02.10.2026 | 20:51
ՔՊ 64 պատգամավորից 38-ն է ստորագրել եկեղեցու հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու նախագիծը․ ի՞նչ իրավասություններ է այն ունենալու
02.10.2026 | 20:48
ՀԷՑ-ի ռեյդերային զավթում չի եղել․ անհեթեթ գնահատական է․ Ռոմանոս Պետրոսյանը հերքում է Շոյգուի պնդումը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեղավոր է ճանաչվել Լիբիայի հանգուցյալ առաջնորդ գնդապետ Մուամմար Քադաֆիից միլիոնավոր եվրոների անօրինական միջոցներ ստանալու գործով, գրում է BBC-ն։

Փարիզի քրեական դատարանը նրան արդարացրել է մնացած բոլոր մեղադրանքներից, այդ թվում՝ պասիվ կոռուպցիայի և քարոզարշավի անօրինական ֆինանսավորման։ Սարկոզին, որը պնդում է, որ գործը քաղաքական դրդապատճառներ ունի, մեղադրվում էր Քադաֆիից ստացված միջոցները իր 2007 թվականի ընտրարշավը ֆինանսավորելու համար օգտագործելու մեջ։

Մեղադրական կողմը պնդում էր, որ Սարկոզին խոստացել էր օգնել Քադաֆիին պայքարելու արևմտյան երկրների աչքում իր՝ որպես վատ համբավի դեմ։

70-ամյա Սարկոզին Ֆրանսիայի նախագահն էր 2007-ից 2012 թվականներին։

Հետաքննությունը սկսվել է 2013 թվականին՝ երկու տարի անց այն բանից հետո, երբ Սեյֆ ալ-Իսլամը՝ այն ժամանակվա Լիբիայի առաջնորդի որդին, առաջին անգամ մեղադրել էր Սարկոզիին հոր միլիոնավոր դոլարները վերցնելու մեջ՝ քարոզարշավի ֆինանսավորման համար։ Հաջորդ տարի լիբանանցի գործարար Զիադ Թաքիեդդինը, որը երկար ժամանակ միջնորդ էր Ֆրանսիայի և Մերձավոր Արևելքի միջև, հայտարարել էր, որ գրավոր ապացույցներ ունի, որ Սարկոզիի քարոզարշավը «առատորեն» ֆինանսավորվել է Տրիպոլիի կողմից, և որ 50 միլիոն եվրոյի (43 միլիոն ֆունտ սթերլինգ) վճարումները շարունակվել են նաև նրա նախագահ դառնալուց հետո։

Սարկոզիի կնոջը՝ իտալական ծագումով նախկին սուպերմոդել և երգչուհի Կառլա Բրունի-Սարկոզիին անցյալ տարի մեղադրանք է առաջադրվել Քադաֆիի գործի հետ կապված ապացույցները թաքցնելու և խարդախություն կատարելու համար մեղավորների հետ համագործակցելու մեջ։ Նա հերքում է մեղադրանքները։

2012 թվականի ընտրություններում պարտվելուց հետո Սարկոզին մի քանի քրեական հետաքննությունների թիրախ է դարձել։

Նա նաև բողոքարկել է 2024 թվականի փետրվարի որոշումը, որով նրան մեղավոր էր ճանաչել 2012 թվականի ընտրարշավի ժամանակ չափից շատ ծախսելու, ապա այն թաքցնելու համար PR գործակալություն վարձելու մեջ։ Նա դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման, որից վեց ամիսը՝ պայմանականորեն։

2021 թվականին նա մեղավոր է ճանաչվել դատավորին կաշառելու փորձի մեջ և դարձել է Ֆրանսիայի առաջին նախկին նախագահը, որը բանտարկության է դատապարտվել։ Դեկտեմբերին Փարիզի վերաքննիչ դատարանը որոշել էր, որ նա կարող է իր պատիժը կրել տանը՝ բանտարկության փոխարեն։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի