Վարչապետի աշխատակազմի բյուջեն աճում է 1,5 մլրդ դրամով

Լուրեր

26.10.2026 | 18:01
Վենսուելայի ընդդիմության առաջնորդ Մաչադոն աքսորից հայրենիք է վերադարձել
26.10.2026 | 17:55
Ալեն Սիմոնյանն ու ԵՀ ներկայացուցիչը քննարկել են Հայաստանի տնտեսական դիվերսիֆիկացման հարցերը
26.10.2026 | 17:50
Factor TV-ի հրապարակումից հետո ՔՊ-ի թեկնածուն կտուգանվի
26.10.2026 | 17:41
Գերմանիան պատրաստվում է գնել Ուկրաինայում մշակված «Բարս» հրթիռները․ FT
26.10.2026 | 17:33
Էլինա Դանիելյանը՝ Եվրոպայի կանանց ակումբային գավաթի փոխչեմպիոն. ԼՈՒՍԱՆԿԱՐ
26.10.2026 | 17:25
Եկամուտների տարեկան հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է․ ՊԵԿ
26.10.2026 | 17:13
Ջրվեժում 5000 քմ հողատարածքը վերադարձվել է պետությանը․ Գլխավոր դատախազություն
26.10.2026 | 17:07
Եղոյանն ուղիղ չպատասխանեց` հանձնաժողովի նպատակը Գարեգին Բ-ի հեռացու՞մն է. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 17:00
Հայտնի է սամբոյի Հայաստանի հավաքականի կազմն աշխարհի առաջնությունում
26.10.2026 | 16:50
Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանն ու հայ հասարակությունը «պետք է ներողություն խնդրեն ադրբեջանցիներից»
26.10.2026 | 16:42
Ամեն ինչ արվում է հանուն Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու. Ալխաս Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
26.10.2026 | 16:29
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել․ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում
26.10.2026 | 16:21
Ըմբշամարտի ԱԱ. Կարեն Ասլանյանը եզրափակիչում է, Գալստյանը և Թադևոսյանը կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 16:16
Թրամփը Նորվեգիան «զուգարան-երկիր» է անվանել՝ իրեն Նոբելյան մրցանակ չշնորհելու համար
26.10.2026 | 16:07
Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների վերսկսումը չի նշանակում ռազմական գործողությունների սահմանափակում
Բոլորը

Վարչապետի աշխատակազմի բյուջեն 2026-ին 2025-ի համեմատ աճում է 1,5 մլրդ դրամով։ Եթե այս տարի այն 24 միլիարդ 365 միլիոն դրամ է, ապա մյուս տարի դառնում է 25 միլիարդ 800 մլն դրամ։

Factor.am-ն ուսումնասիրել է վարչապետի աշխատակազմի ծախսերի ցանկը և առանձնացրել որոշ ուղղություններ։ Մասնավորապես, նշված գումարից 621 մլն 340 հազար դրամը հատկացվել է կառավարական առանձնատների սպասարկմանը, 27 մլն դրամ՝ «Քաղաքացու օր» տոնակատարությանը, 175 մլն դրամ՝ «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը։

ՀՀ նախագահի աշխատակազմին 2026 թվականի բյուջեով 1 մլրդ 618 մլն դրամ է հատկացվելու։ Այս տարվա համեմատ բյուջեն նվազում մի քանի տասնյակ միլիոն դրամով։

Հաջորդ տարի 7 մլրդ դրամ կկազմի Ազգային ժողովի բյուջեն։ Այս տարվա համեմատ էական փոփոխություն չկա։ Խորհրդարանի բյւոջեն նվազում է ընդամենը 72 մլն դրամով։

2026 թվականի ընթացքում անցկացվող ԱԺ ընտրությունների և սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման համար էլ նախատեսվում է բյուջեից ծախսել 4 մլրդ 451 մլն դրամ։

19,2 մլրդ դրամ էլ հատկացվելու է Արտաքին գործերի նախարարությանը։ Էական աճում է ԱԳՆ-ի բյուջեն, այն այս տարի 17 միլիարդ 441 միլիոն դրամ էր։

Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ է լինելու: պետական բյուջեի պակասուրդը 2026 թվականին նախատեսվում է 537 միլիարդ դրամ՝ ՀՆԱ-ի 4,5 տոկոսը։

Նարեկ Կիրակոսյան