Ֆրանսիայի և Թուրքիայի նախագահները Նյու Յորքում հանդիպմանը տարածաշրջանային հարցեր են քննարկել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 80-րդ նստաշրջանին մասնակցելու համար Նյու Յորքում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքական տանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության հաղորդմամբ՝ հանդիպմանը քննարկվել են Թուրքիայի և Ֆրանսիայի երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։

Ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ երկխոսությունը կարևոր է Թուրքիայի համար՝ Էրդողանը նշել է, որ կշարունակվեն ջանքերը բազմաթիվ, մասնավորապես, առևտրի, էներգետիկայի և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում հետագա համագործակցությունն ամրապնդելու համար։

«Նախագահ Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան վճռական է վերականգնելու և զարգացնելու իր հարաբերությունները Եվրամիության հետ, և որ անհրաժեշտ մեխանիզմների անհապաղ ակտիվացումն օգտակար կլինի։ Նշելով, որ Թուրքիան առավելագույն ջանքեր է գործադրում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդար և երկարատև խաղաղության հասնելու համար՝ նախագահ Էրդողանն ընդգծել է, որ Ստամբուլում ընթացող բանակցությունները պետք է ընթանան արդյունքների վրա կենտրոնացած մոտեցմամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Շնորհավորելով նախագահ Մակրոնին Ֆրանսիայի կողմից Պաղեստին պետությունը ճանաչելու որոշման կապակցությամբ՝ Էրդողանն ընդգծել է, որ Իսրայելի վարչապետը Բենիամին Նեթանյահուի վարչակազմի վրա միջազգային ճնշման ուժեղացումը կարող է արդյունքներ տալ երկու պետությունների լուծման համար, և նշել այս համատեքստում Թուրքիայի և Ֆրանսիայի միջև սերտ կապը պահպանելու կարևորությունը։

Էրդողանը և Մակրոնը մտքեր են փոխանակել նաև Սիրիայում վերջին զարգացումների, ինչպես նաև Եվրոպայում այլատյացության և ատելության հողի վրա հանցագործությունների աճի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի