Վիճաբանություն է տեղի ունեցել, կրակոցներ են հնչել․ ինչ է կատարվել Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 17:19
Հովհաննես Մովսիսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 17:18
Հղի կինը դուրս էր նետվել ընթացող մեքենայից և մահացել․ ամուսինը մեղադրվում է նրան ինքնասպանության հասցնելու մեջ
05.11.2026 | 17:09
Միակ անհանգստությունս` ուր էր Վազգեն Մանուկյանը. ՔՊ-ական պատգամավորը` Կարապետյանի տան հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:07
ԱԺ ծեծկռտուքի առնչությամբ ՀԿ-ները հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Գլխավոր դատախազություն
05.11.2026 | 16:57
Վասակ Դարբինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:56
ԱՄՆ ուղևորվող ռուսական դիզելային վառելիքով բեռնված լցանավերը փոխել են իրենց երթուղիները
05.11.2026 | 16:48
Իրատեսական են ԵՄ-ին անդամակցության համար դիմելու Փաշինյանի նշած ժամկետները. Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:44
5-ամյա երեխան ընկել է շենքի 3-րդ հարկից և մահացել․ վարույթ է նախաձեռնվել
05.11.2026 | 16:39
Կրեմլը դեռևս չի պլանավորում Պուտինի և Էրդողանի միջև հեռախոսազրույց
05.11.2026 | 16:30
«Հայէկոնոմբանկ»-ն արձագանքում է Մհեր Արմենիայի մեղադրանքներին․«բազմիցս հնարավորություն է տրվել կատարել ստանձնած պարտավորությունները և կարգավորել խնդիրը»
05.11.2026 | 16:27
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 16:21
Բրազիլիայում կարմիր քարտերի համաշխարհային ռեկորդ է գրանցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 16:13
Էրդողանը հայտարարել է, որ դեռ վաղ է գնահատել ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ազդեցությունը թուրք-ամերիկյան հարաբերությունների վրա
05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի թիվ 107 մանկապարտեզի բակում վաղ առավոտյան՝ 06։50-ին կրակոցներ են հնչել։ Factor TV-ի տեղեկություններով` վիճաբանություն է տեղի ունեցել, կիրառվել է հրազեն, վիրավորներ չկան։ Մեր տեսախցիկը ֆիքսել է հետևանքը՝ հրազենի գնդակը խոցել է պատուհանը և ներս անցել` վնասելով նաև վարագույրը, պատն ու հատակը։ 

Չնայած այս միջադեպին՝ նախակրթարանն այսօր բնականոն հունով աշխատում էր։ Երեխաներին մանկապարտեզից տուն տանող ծնողները հրաժարվեցին խոսել տեսախցիկի առաջ, իսկ կադրից դուրս նշեցին, որ դեպքի մասին համացանցից են տեղեկացել։

Մանկապարտեզի հարակից շենքերում բնակվողների խոսքով՝ իրենց համար էլ է կատարվածն անսպասելի․  տարիներ շարունակ այդտեղ ապրել են, բայց նման միջադեպ երբևէ չի եղել։ Ասացին՝ իրենք կրակոցների ձայներ չեն լսել։

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ խուլիգանության ու հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության հոդվածներով քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Իրականացվել է դեպքի վայրի զննություն, կատարվում են առաջնային անհետաձգելի քննչական ու վարութային գործողություններ»,- հավելեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։

Բակում տեղադրված տեսախցիկներն արձանագրե՞լ են կատարվածը․ իրավապահները դեռ ուսումնասիրում են։ ՆԳՆ-ից էլ միայն հայտնում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են։ Նշենք, որ երեկ էլ կրակոցներ են հնչել Մերձավանում․ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը և նրա ընկերը՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, տեղում մահացել են։ Եվս մեկ անձ՝ Արծրուն Գալստյանը, վիրավորվել է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան