Ովքե՞ր են Երևանի վարչական շրջանների նոր ղեկավարները․ Փաշինյանի խորհրդականի որդուց մինչև նախկին քաղաքապետի զավակ

Լուրեր

20.10.2026 | 23:17
COP17-ի շրջանակում քննարկվել է ավանդական գիտելիքի դերը կենսաբազմազանության պահպանության գործում
20.10.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.10.2026 | 22:47
Հրազդանում վաղը վթարային ջրանջատում կլինի
20.10.2026 | 22:30
Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային որսացող հրթիռների մատակարարման հնարավոր ուշացումները միտումնավոր չեն
20.10.2026 | 22:16
Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգն աշխատում է խափանումներով. ՊԵԿ
20.10.2026 | 22:02
Google Cloud-ը խափանվել է․ Եվրոպայում անհասանելի են դարձել Revolut-ը և այլ ծառայություններ
20.10.2026 | 21:49
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգը
20.10.2026 | 21:35
Ինչու է Էրդողանը որոշել չմեկնել Բաքու և ինչ պահանջներ է ներկայացրել Ադրբեջանը․ MEE-ի անդրադարձը Թուրքիա-Ադրբեջան լարվածությանը
20.10.2026 | 21:22
Առուշանյանը՝ առաջ և հիմա․ ինչպես Փաշինյանի իշխանությունը «կործանարարից» դարձավ «հայրենիքի նվիրյալ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:14
Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան մոտ դպրոցներում հիջաբի արգելքի դեմ ակցիա է անցկացվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 21:00
Փաշինյանը ցույց է տալիս՝ Царь хороший, бояре плохие․ եթե տասովշչիկներին ՔՊ թեկնածու ես դարձնում, էդպես պիտի լինի․ Դանիել Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 20:57
Ով է լինելու ՔՊ նոր պատգամավորը՝ ըստ ցուցակի
20.10.2026 | 20:56
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը պարտությամբ մեկնարկեց ԱԱ-2028-ի որակավորման փուլում
20.10.2026 | 20:54
24 ժամ գազ չի լինի Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում
20.10.2026 | 20:45
Նորվեգիայում ընթանում է Զելենսկիի հանդիպումը Թրամփի հատուկ բանագնացների հետ
Բոլորը

Հոկտեմբերի 24-ին Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը մի քանի վարչական շրջաններում ղեկավարներ նշանակեց:

Factor.am-ին նոր նշանակումների հետ կապված ուշագրավ մանրամասներ հայտնի դարձան: Մասնավորապես, Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Թելման Թադևոսյանը: Նա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասարակական հիմունքերով խորհրդական Ֆելիքս Թադևոսյանի որդին է:

Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց նաև Փաշինյանի խորհրդական Ֆելիքս Թադևոսյանը: Նա միաժամանակ նշեց, որ որդին՝ Թելմանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսկացության Նուբարաշենի համակարգողն է և մեծ ներդրում է ունեցել քաղաքապետի ընտրություններում: Նուբարաշենի վարչական ղեկավարը նաև բիզնեսով է զբաղվել: Այս փաստը չհերքեց նաև հայրը: Թելման Թադևոսայանը «Գրին Վեյ թրեվլ» տուրիստական ընկերության տնօրենն է:

Factor.am-ն արդեն գրել էր, որ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի սանիկը՝ Վիկտոր Մնացականյանը:

Իսկ ահա Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը: Նա ևս պատահական մարդ չէ: Արման Աբրահամյանը Երևանի նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանի որդին է:

Հիշեցնենք, որ Սուրեն Աբրահամյանը «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ է, իսկ որդին ԱԱԾ՝ արդեն նախկին աշխատակից: Մեզ հետ զրույցում Սուրեն Աբրահամյանը հաստատեց տեղեկությունը՝ հավաստիացնելով, որ ինքն այդ նշանակման հարցում որևէ դերակատարություն չի ունեցել։

Հայկ Վարդանյան