«Իմ ղարաբաղյան քաղաքականությունը կապ չունի նրա քաղաքականության հետ»․ Լևոն Տեր-Պետրոսյանը չի ընդունում, որ Փաշինյանն իր խաղաղության օրակարգի թեզերն է կրկնում

Լուրեր

02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 09:44
«Արարատ-Արմենիան»՝ ՀՖՖ արտահերթ ժողովի մասին. «Ակումբները չեն եղել ո՛չ նախաձեռնողները, ո՛չ էլ նախագիծը պատրաստողները»
02.11.2026 | 09:34
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան մրցաշարի հաղթող է դարձել
02.11.2026 | 09:32
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
Բոլորը

Թող հրապարակի Ղարաբաղի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը։ Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ չի ցանկանում գնալ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի։

Հարցին էլ՝ «եթե հրապարակի, բանավեճի կգնա՞ք», առաջին նախագահը պատասխանել է, որ եթե փաստաթղթերը հրապարակի, «վեճը վերջացած կլինի»։

Լրագրողի դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը նրա հոգեզավակն է, Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է, թե դա ուրիշներն են ասում, ինքն այդպիսի բան չի ասել։

Անդրադառնալով այն տեսակետին, որ Նիկոլ Փաշինյանը արցախյան խնդրի հարցում Լևոն-Տեր Պետրոսյանի թեզերն է կրկնում, վերջինն արձագանքել է՝ Փաշինյանը կործանել է այդ թեզերը։

«Դա կեղծ համեմատություն է, ոչ մի կապ չունի իմ ղարաբաղյան քաղաքականությունը նրա քաղաքականության հետ։ Այդ թեզերը նա կործանեց՝ Ստեփանակերտում հայտարարելով՝ «Արցախը Հայաստան է և վերջ», որը պատերազմ բերեց»,- ասաց Տեր-Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ ինքը, կարծես, դեմ չէր 2018 թվականի իշխանափոխությանը, համենայնդեպս, չէր քննադատում Նիկոլ Փաշինյանին, Տեր-Պետրոսյանն արձագանքել է՝ հեղեղն ինչպե՞ս քննադատես։

«Դա այնպիսի մի փոթորիկ էր։ Մարդը հաջողեց։ Պետք է գնահատել․ ինչ նպատակ դրել էր, հասավ դրան»,- ասել է նա։