Մակրոնը ողջունել է ՌԴ-ի նկատմամբ Թրամփի հռետորաբանության փոփոխությունը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի նկատմամբ հռետորաբանության փոփոխությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Ես ուրախ եմ, որ ԱՄՆ նախագահը հավատում է Ուկրաինայի՝ ոչ միայն դիմանալու, այլև մեզ հետ միասին իր իրավունքները պաշտպանելու ունակությանը»,- ասել է Ֆրանսիայի առաջնորդը Նյու Յորքում։

Նա ողջունեել է ԱՄՆ նախագահի հայտարարությունները, որտեղ նա մատնանշել է Ռուսաստանի անհաջողություններն եւ երկրի տնտեսության թուլացումը։

«Ավելի քան 1000 օրվա ընթացքում, չնայած բազմաթիվ կորուստներին և քաղաքացիական բնակչության շրջանում բազմաթիվ զոհերին, Ռուսաստանը գրավել է Ուկրաինայի տարածքի հազիվ մեկ տոկոսը»,- հավելել է Մակրոնը։

Մինչ այս, Դոնալդ Թրամփը վստահություն էր հայտնել, որ Եվրամիության աջակցությամբ «Ուկրաինան ի վիճակի է պայքարել և վերադարձնել» իր ամբողջ տարածքը։ Սպիտակ տան ղեկավարն այս մասին գրել էր Truth Social սոցիալական ցանցում՝ Նյու Յորքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո։

«Ժամանակի, համբերության ու Եվրոպայի, մասնավորապես, ՆԱՏՕ-ի ֆինանսական աջակցության շնորհիվ, այս պատերազմի սկսվելուց սկզբնական սահմանների վերականգնումը լիովին հնարավոր է»,- հայտարարել է ամերիկացի առաջնորդ՝ հավելելով, որ Ռուսաստանը պատերազմ է մղում արդեն երեքուկես տարի, պատերազմ, որում իսկական ռազմական տերությանը հաղթանակի համար պետք կլիներ «մեկ շաբաթից էլ պակաս ժամանակ»։

Բացի այդ, Ֆրանսիայի ղեկավարը հայտարարել է՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իսկապես ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ, ապա նա պետք է դադարեցնի պատերազմը Գազայում։ Ֆրանսիական BFM հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Մակրոնն ասել է, որ միայն Թրամփն ունի Իսրայելի վրա ճնշում գործադրելու լիազորություն՝ պատերազմը դադարեցնելու համար։

«Կա մեկ մարդ, որը  կարող է ինչ-որ բան անել դրա հետ կապված, և դա ԱՄՆ նախագահն է։ Եվ պատճառը, որ նա կարող է ավելին անել, քան մենք, այն է, որ մենք չենք մատակարարում զենք, որը թույլ է տալիս պատերազմ մղել Գազայում։ Մենք չենք մատակարարում սարքավորումներ, որոնք թույլ են տալիս պատերազմ մղել Գազայում։ Միացյալ Նահանգները դա անում են»,- ասել է Մակրոնը։

Երեքշաբթի Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում հանդես էր եկել ծավալուն ելույթով՝ մերժելով արևմտյան դաշնակիցների կողմից Պաղեստին պետության ստեղծմանն աջակցելու քայլերը և ասելով, որ դա կլինի ՀԱՄԱՍ-ի զինյալների համար պարգև։

«Մենք պետք է անհապաղ դադարեցնենք պատերազմը Գազայում։ Մենք պետք է անհապաղ բանակցենք խաղաղության շուրջ»,- ասել էր Թրամփը։

Անդրադառնալով Թրամփի ելույթին՝ Մակրոնն ասել է. «Ես տեսնում եմ ամերիկացի նախագահի, որը ներգրավված է, որն այսօր առավոտյան ամբիոնից կրկնեց՝ «Ես խաղաղություն եմ ուզում։ Ես լուծել եմ յոթ հակամարտություն»։ Նա ցանկանում է Խաղաղության Նոբելյան  մրցանակ ստանալ։ Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե դուք դադարեցնեք այս հակամարտությունը»։

Մի քանի երկրներ, այդ թվում՝ Իսրայելը, Պակիստանը և Կամբոջան, Թրամփին առաջադրել են Նոբելյան մրցանակի՝ խաղաղության համաձայնագրերի կամ հրադադարի կնքման միջնորդության համար։ Ինքը՝ Թրամփը, ասել է, որ արժանի է  այդ մրցանակին, որը ստացել են Սպիտակ տան նախորդ չորս ղեկավարները։

Հավելենք, որ Հայաստանը նույնպես աջակցում է Թրամփին Նոբելյան մրցանակ շնորհելուն։ Այդ մասին Վաշինգտոնում ԱՄՆ-ի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ գագաթնաժողովում հայտարարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի