Վանի հանրահայտ Վարագավանքը ոչնչացման վտանգի եզրին է

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Վանի Բաքրաջլի շրջանում գտնվող հայկական Վարագավանք եկեղեցին ու Յոնջաթեփե ամրոցը լքված վիճակում են։ Տեղի բնակիչները պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել ինչպես վանքը, այնպես էլ ամրոցը պաշտպանելու համար։

Վանի պատմական ճարտարապետությունը, որն «աշխարհի ամենահին, դեռևս բնակեցված քաղաքներից» է, կանգնած է ոչնչացման և քանդման վտանգի առաջ: Վարագավանքը  և ուրարտական ​​Յոնջաթեփե ամրոցն այդ պատմական կառույցներից մի քանիսն են միայն:

Նշվում է, որ Վարագավանք-Վարագա Սուրբ Խաչ վանքը, որը բնակեցված է եղել դեռևս Քրիստոսից առաջ, մեծ մասամբ ավերվել է: Տեղացիների շրջանում որպես Յոթ եկեղեցիներ վանքն էլ կառուցվել է 8-րդ դարում։

Թուրքական աղբյուրը նշում է, որ հայերը վանքը ստիպված են եղել լքել իրենց գյուղերի հետ միասին և վերաբնակվել Երևանում 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ։

Վանքը, որը տարիներ շարունակ լքված էր և երկրաշարժերից ավելի ու ավելի շատ է վնասվել, այժմ մասամբ պահպանվում է տեղի բնակիչների կողմից։ Բոլոր արձանագրությունների և որմնանկարների ոչնչացումից ու տանիքների փլուզումից հետո, զգալի ջանքերից հետո, վանքը մասամբ վերականգնվել է իր նախնական վիճակին։

Նշվում է, որ ամեն տարի գյուղի նախկին հայ բնակիչներ են այցելում վանք, կրոնական արարողություններ անցկացնում։ Այցելուները թողնում են իրենց անձնական իրերը, այդ թվում՝ գրություններ, նկարներ և տարբեր զարդեր, ինչպես նաև հասանելի է հուշամատյան, որտեղ այցելուները ստորագրում և իրենց զգացմունքներն են գրառում։

Յոնջաթեփե ամրոցը, որը թվագրվում է ուրարտացիների ժամանակների, գործնականում լքված է՝ ինչպես վանքը: Ամրոցը հայտնաբերվել է 1997 թվականին, երբ վանքի պահակ Մեհմեթ Չոբանը նկատել է պատը: Պեղումները սկսվել են այն բանից հետո, երբ հովիվը նախ նկատել է քարերը, ապա պատը բլրի վրա, ուր գնացել է տուն կառուցելու: Պեղումները շարունակվել են մինչև 2009 թվականը, ամրոցի տարածքում հայտնաբերվել են զանգվածային գերեզմաններ, վաղեմի ամաններ, գյուղատնտեսական գործիքներ: Տեղի բնակիչներն իշխանություններից պահանջում են անհապաղ պաշտպանող միջոցներ ձեռնարկել և՛ վանքի, և՛ ամրոցի համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի