Մայիսի կլիմայական պայմանները Հայաստանում

Լուրեր

06.11.2026 | 16:07
Արգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերում
06.11.2026 | 15:51
Բենիամին Նեթանյահու, թե՞ Գադի Այզենկոտ․ Իսրայելի նախագահ Հերցոգը կիրակի օրը կհայտարարի, թե ում է հանձնարարում կառավարություն ձևավորել
06.11.2026 | 15:36
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
Բոլորը

2026 թվականի մայիսին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 9․0 °C, որը նորմայից ցածր է 1․0°C-ով։ Տեղումների ամսական քանակը Հայաստանի տարածքում կազմել է 70․4 մմ կամ նորմայի 88.5 %-ը։ Այս մասին տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Մայիս ամսվա ամենացածր ջերմաստիճանը դիտվել է ամսի 9-ին Գավառում՝ -3․2 °C, իսկ ամենաբարձր ջերմաստիճանը մայիսի 28-ին՝ Մեղրիում՝ 33․5 °C։

Մայիսի առաջին տասնօրյակին օդի ջերմաստիճանը մոտ էր նորմային, իսկ երկրորդ և երրորդ տասնօրյակներին օրական ջերմաստիճանները ցածր էին նորմայից միջինը 1 աստիճանով։

Մայիսը համարվում է ամենատեղումնառատ ամիսը Հայաստանում։ Ամսական տեղումների զգալի մասը դիտվել է մայիսի երկրորդ և երրորդ տասնօրյակներին։ Առանձին օրեր հանրապետության նախալեռնային և լեռնային շրջաններում դիտվեց կարկուտ⛈️՝ մայիսի 4-ին, 6-ին, 13-ին, 22-ին և 29-ին։ Ստեփանավանում մայիսի 4-ին գրանցված կարկտի տրամագիծը կազմել է 14 մմ։

Մայիսի 31-ի դրությամբ ձնածածկույթը պահպանվել է միայն բարձր լեռնային գոտում։ Համաձայն Արագած բարձր-լեռնային օդերևութաբանական կայանի դիտարկումների՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, մայիսի 31-ին ձյան շերտի բարձրությունը կազմել է 258 սմ։

1935 թվականից իրականացվող դիտարկումների տվյալների համաձայն ամենատաք մայիսը դիտվել է 2021 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 12․5 °C, իսկ ամենացուրտը՝ 1956 թվականին, երբ օդի միջին ամսական ջերմաստիճանը կազմել էր 7․1 °C։

Ամենախոնավ մայիսը դիտվել է 1936 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 186․6 մմ, իսկ ամենաչորը դիտվել է 1989 թվականին, երբ տեղումների քանակը կազմել էր 39․5 մմ։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ մայիս ամսվա միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 0․7 °C-ով 1935-2026 թթ․ ժամանակահատվածում, իսկ տեղումները նվազել են մոտ 27 %-ով։