ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ
Քաղաքականություն
23.09.2025 | 17:31
ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 12:00-ին, ԱԺ նիստերի դահլիճում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության որոշմամբ կհրավիրվեն խորհրդարանական լսումներ:
«Կքննարկվի խմբակցության ներկայացրած «Ազգային ճգնաժամի եւ կառավարման ձախողման մասին»
ԱԺ հայտարարության նախագիծը»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ԱԺ վերջին նստաշրջանի ժամանակ այս մասին հայտարարել էր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։