Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի հեղինակային մոնո-օպերաները ներկայացվել են «Գրեմմի» մրցանակաբաշխության

Լուրեր

25.10.2026 | 20:35
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը հերքել է քաղաքացիներին ICE-ին հանձնելու մասին տեղեկությունները
25.10.2026 | 20:22
«Ընտրությունները չկտրած ձմերուկ են». Արթուր Աստոյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
25.10.2026 | 20:00
ՏԻՄ ընտրություններն ավարտվեցին
25.10.2026 | 19:51
Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը՝ քաղաքացիներին առանց ժամադրության ընդունելու լուրերի մասին
25.10.2026 | 19:16
Քվեարկության ընթացքը Ագարակի 25/16 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 19:13
Համագործակցություն է հաստատվել հայաստանյան և օմանական մի շարք ընկերությունների միջև. ԱԳՄԱՆ
25.10.2026 | 19:00
«Չի մտնում, ո՞նց անեմ». քաղաքացին քվեատուփի հետևից խոսում է հանձնաժողովի անդամների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 18:33
Հրդեհ Աշխաբադի փողոցում․ փրկարարները կանխել են տարածումը դեպի հարևան բնակարաններ
25.10.2026 | 18:19
ԿԸՀ-ն ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 17:00-ի դրությամբ
25.10.2026 | 18:06
ԱԳՄԱ փոխնախարարը կարևորել է բիզնեսի ներգրավվածությունը կենսաբազմազանության պահպանության գործում
25.10.2026 | 18:00
Քվեարկության ընթացքը Վարդաբլուրի 25/26 տեղամասում. ՈւՂԻՂ
25.10.2026 | 17:50
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն
25.10.2026 | 17:37
ՔՊ-ի վստահված անձն ուղղորդե՞լ է. խախտման ահազանգ Արթիկում, հանձնաժողովի նախագահը հակադարձում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 17:23
Ըմբշամարտի ԱԱ. Արթուր Սարգսյանը հաղթեց գործող օլիմպիական չեմպիոն Սարավիին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 16:58
ՏԻՄ ընտրություններ․ ժամը 16։00-ի դրությամբ ՆԳՆ-ն ստացել է ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 13 ահազանգ
Բոլորը

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կոմպոզիտոր Շուշան Սարգսյանը (ՇՈՒՇԱՆ) ստեղծել է «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաները, որոնք ամերիկյան AFL Music – AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.) «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում․ հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Շուշան Սարգսյանը մերօրյա առաջատար և ինքնատիպ մտածելակերպ ունեցող երիտասարդ կոմպոզիտորներից մեկն է։ Նրա հեղինակած «Reflections»-ը սոպրանոյի, ջութակի և դաշնամուրի համար գրված կամերային մոնո-օպերա Է: Ստեղծագործությունը կատարում են Թերեզա Գևորգյանը (սոպրանո, Մեծ Բրիտանիա), Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ) և Էրիկ Մանուկյանը (ջութակ, Հայաստան): Այն հյուսվում է հիշողության, ձայնի և լռության բեկորներից՝ ստեղծելով ձայնային գոբելեն, որը թե՛ տարաժամանակ է, թե՛ արդիական։

«Dialogue» մոնո-օպերան գրվել է բարիտոնի համար: Այն կատարում են Ակսել Դավեյանը (բարիտոն, Գերմանիա) և Մարտին Շահբազյանը (դաշնամուր, ԱՄՆ): «Dialogue»-ը մերժում է ավանդական ձևաչափերը՝ համադրելով խոցելիությունը՝ ուժի, լռությունը՝ պոռթկման հետ»,- ասված է հաղորդագրությունում։