Ադրբեջանական SOCAR-ն իտալական Italiana Petroli-ի գնման պայմանագիր է ստորագրել

Լուրեր

21.11.2026 | 00:06
Էդուարդ Սպերցյանը մասնակցեց «Ալ Նասրի» նկատմամբ հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 23:39
Հայաստանը համերաշխություն է հայտնում Վրաստանին այս դժվարին պահին. Փաշինյան
20.11.2026 | 23:13
Հայաստանն ու Ալբանիան քննարկվել են տնտեսական համագործակցության խորացման հեռանկարները
20.11.2026 | 23:00
Լոռու մարզում գազանջատումներ կլինեն
20.11.2026 | 22:47
Թուրքական արտադրության Kizilelma անօդաչու կործանիչն աշխարհում առաջինն է անցել զինվորական ծառայության
20.11.2026 | 22:33
Վաղարշապատի կամրջի հարակից ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի երթևեկության համար
20.11.2026 | 22:19
Բաքուն հայտնում է ահաբեկչական կազմակերպության անդամ Ադրբեջանի քաղաքացիների ձերբակալության մասին
20.11.2026 | 22:04
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
20.11.2026 | 21:50
Ադրբեջանի ընդդիմության ղեկավարի կալանքի թեման ուշադրության կենտրոնում է եղել Գերմանիայի ԱԳ նախարարի՝ Բաքու կատարած այցի ժամանակ
20.11.2026 | 21:36
Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի. նրանց մասնագիտացված բուժօգնություն կցուցաբերվի
20.11.2026 | 21:23
Թվային լուծումներ՝ մեկ էկոհամակարգում․ IDBank-ը՝ DigiTec 2026-ում
20.11.2026 | 21:11
Թրամփը հայտարարել է, որ Պուտինը Լեհաստանի ուղղությամբ «սխալմամբ մի քանի փոքր հրթիռ է արձակել»
20.11.2026 | 21:00
Տրագիկոմեդիա է․ ընդդիմությունը չի ուզում ազատվել վարչապետ Փաշինյանից, թեև մեղադրում է ադրբեջանական լինելու մեջ․ Արսեն Թորոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 20:50
Կառլեն Հովհաննիսյանը՝ «Ակրոնի» լավագույն ֆուտբոլիստ
20.11.2026 | 20:45
Euro 4-ը, խցանումներն ու Ավինյանը․ ո՞ր մեքենաները կարող են հայտնվել սահմանափակման տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական պետական նավթային SOCAR ընկերությունն ու իտալական Italiana Petroli-ն բաժնետոմսերի գնման պայմանագիր են ստորագրել Բաքվում անցկացվող Ադրբեջանի առաջին միջազգային ներդրումային ֆորումի ժամանակ։ Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալներով՝ բաժնետոմսերի գնման պայմանագիրը ստորագրել են Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության նախագահ Ռովշան Նաջաֆը և Italiana Petroli S.p.A.-ի տնօրենների խորհրդի նախագահ Ուգո Բրակետտի Պերետտին։

Նշվում է, որ խոսքն իտալական Italiana Petroli (IP) ընկերության 99.82% բաժնեմասը գնելու մասին է։ Գործարքը կավարտվի ստանդարտ պայմանների կատարման և կարգավորող մարմինների հաստատումների ստացումից հետո։ Այն նախատեսվում է ավարտել 2026 թվականի առաջին եռամսյակում։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Italiana Petroli-ի հիմնադիր ընտանիքը մտադիր է նավթավերամշակման գործարանը վաճառել Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությանը (SOCAR), ինչի արդյունքում խումբը կստանա Իտալիայի խոշորագույն բենզալցակայանների ցանցի նկատմամբ վերահսկողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի