Ադրբեջանական SOCAR-ը մոտ է իտալական Italiana Petroli նավթավերամշակման գործարանը գնելուն

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Italiana Petroli-ի հիմնադիր ընտանիքը մտադիր էր նավթավերամշակման գործարանը վաճառել Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությանը (SOCAR), ինչի արդյունքում խումբը կստանա Իտալիայի խոշորագույն բենզալցակայանների ցանցի նկատմամբ վերահսկողությունը։ Այս մասին Reuters-ին հայտնել են երեք աղբյուրներ։

Երկու աղբյուրների փոխանցմամբ՝ SOCAR-ի հետ համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել արդեն երկուշաբթի օրը։

Աղբյուրները չեն բացահայտել համաձայնագրի ֆինանսական պայմանների մանրամասները։

Թեմային մոտ կանգնած անձինք նախկինում Reuters-ին հայտնել էին, որ Իտալիայի Բրակետտի-Պերետտի ընտանիքը իրենց ընկերության համար ակնկալում է մոտ 2.5 միլիարդ եվրո ստանալ (2.9 միլիարդ դոլար)։

SOCAR-ը և Italiana Petroli-ն անմիջապես չեն արձագանքել լրատվամիջոցի  մեկնաբանության խնդրանքներին։

Լրատվամիջոցը նշում է, որ SOCAR-ին խորհրդատվություն է տրամադրում իտալական Intesa Sanpaolo IMI CIB-ը, իսկ UniCredit-ը՝ Italiana Petroli-ի սեփականատիրոջը։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ  որոշ ժամանակ առաջ հայտարարվել էր Բրակետտի-Պերետտի ընտանիքի կողմից վերահսկվող Italiana Petroli (IP) ընկերությանը պատկանող նավթավերամշակման գործարանի վաճառքի մրցույթ: SOCAR-ը մասնակցում է մրցույթին իր դուստր SOCAR Trading ընկերության միջոցով: Ավելի վաղ Իտալիայի խոշորագույն ֆինանսական հաստատություններից մեկը՝ Intesa Sanpaolo Bank-ը, պատրաստակամություն էր հայտնել SOCAR Trading-ին վարկ տրամադրել՝ նավթավերամշակման գործարանը գնելու համար:

IP խումբը, որն ունի ավելի քան 90 տարվա պատմություն, տիրապետում է Անկոնի նավթավերամշակման գործարանին (մասնագիտանում է բիտումի արտադրության մեջ), Տրեկատայի SARPOM գործարանին (վառելիքի արտադրություն), ինչպես նաև կապեր ունի Ռավեննայի Ալմա նավթավերամշակման գործարանի հետ: Այս երեք գործարանների ընդհանուր վերամշակման հզորությունը կազմում է օրական 200 հազար բարել:

Ադրբեջանական իշխանամերձ Haqqin.az -ին էլ իրազեկ աղբյուրը հայտնել է, որ  Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերությունը և դրա դուստր SOCAR Trading-ը գնել են Italiana Petroli ընկերության ակտիվները, այդ թվում՝ երկու նավթավերամշակման գործարաններ, 4500 բենզալցակայաններ ամբողջ Իտալիայում, նավթի պահեստներ և լոգիստիկ կառույց։

«Գործարքի մանրամասները կհրապարակվեն միջկառավարական բանակցությունների ընթացքում՝ շատ մոտ ապագայում», – ասել է նա։

Աղբյուրի համաձայն՝ SOCAR Trading-ը պարտավորվել է Italiana Petroli երկու գործարաններին տարեկան  մատակարարել ընդհանուր առմամբ 10 միլիոն տոննա նավթ, ինչպես նաև լուծել ընկերության ավելի քան 16,000 աշխատակիցների զբաղվածության հարցերը և բոլոր օբյեկտների շահագործման բնապահպանական չափանիշները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի