ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է վերականգնել Իրանի դեմ պատժամիջոցները

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է վերականգնել Իրանի դեմ 2015 թվականի միջուկային համաձայնագրից հետո կասեցված պատժամիջոցները․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան մեղադրեցին Իրանին հիմնական համաձայնագիրը խախտելու մեջ, որը երաշխավորում է, որ Իրանը երբեք չի ձգտի, ձեռք չի բերի կամ չի մշակի միջուկային զենք։ Նրանց աջակցեցին վեց այլ երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ն, մինչդեռ Չինաստանը, Պակիստանը և Ռուսաստանը քվեարկեցին պատժամիջոցների կասեցումը երկարաձգելու օգտին։

Հետևաբար, պատժամիջոցները կրկին կկիրառվեն հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 26-ին, եթե Իրանը և եվրոպական առաջնորդները մինչ այդ համաձայնության չգան։

«Առանց ամենահիմնական պայմանների կատարման, արագ դիվանագիտական ​​լուծման հստակ ուղի չկա։ Մենք ցավում ենք, որ Իրանը դեռևս անհրաժեշտ քայլեր չի ձեռնարկել և կոչ ենք անում նրան անհապաղ գործել», – Reuters-ին ասել է ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը։

2015 թվականի միջուկային համաձայնագիրը՝ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (JCPOA), կնքվել է Իրանի և հինգ համաշխարհային տերությունների միջև գրեթե երեք տարի տևած բանակցություններից հետո, հաճախ՝ ամենաբարձր մակարդակներում։ Իրանը դուրս եկավ համաձայնագրից 2019 թվականին՝ ի պատասխան նախորդ տարի Դոնալդ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուն։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան սկսել են Իրանի նկատմամբ ՄԱԿ-ի հիմնական պատժամիջոցների վերականգնման գործընթացը, որոնք վերացվել էին 2015 թվականի համաձայնագրով, քանի որ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը կրկին սրվում է։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի