ԲԱՆԱՎԵՃ․ Մեծ պատերազմ կլինի՞ ՌԴ-ի և ՆԱՏՕ-ի միջև, ի՞նչ սպասել ՌԴ-ի օդային ներխուժումից Լեհաստան և Էստոնիա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 22:55
«Ադրբեջանում խոսքի ազատությունն ու անկախ քաղաքական գործունեությունը ճնշվում են». ԵԽԽՎ և ԵԱՀԿ ԽՎ ներկայացուցիչներ
02.11.2026 | 22:39
Թուրքիայում մեկ օրում երկրորդ երկրաշարժն է գրանցվել
02.11.2026 | 22:20
Նարեկ Կարապետյանը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացն ու TRIPP նախագիծը
02.11.2026 | 22:05
9 ամսում պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ
02.11.2026 | 21:47
Փեզեշքիանը հայտարարել է, որ Մոջթաբա Խամենեին խաղաղ բանակցությունների հարցում կառավարությանը «որոշակի լիազորություններ» է տվել
02.11.2026 | 21:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.11.2026 | 21:13
Պարեկներն ինքնագլորը հանդիպակաց վարող երիտասարդի զննությամբ հայտնաբերել են ապօրինի խլացուցիչով ինքնաձիգ. ՆԳՆ
02.11.2026 | 21:00
Եթե ընդդիմությունը վստահ է՝ ժողովուրդը մերժելու է նոր Սահմանադրությունը, թող համաձայնվի՝ հանրաքվեի դնել․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:44
Վրաստանի նախկին վարչապետ Ղարիբաշվիլիի գործով դատական նիստերը կանցկացվեն դռնփակ ռեժիմով
02.11.2026 | 20:30
Ո՞վ է պատասխանատու Սահմանադրության նոր տեքստի համար․ բարեփոխումների խորհուրդը՝ խաղից դուրս վիճակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 20:16
Սևանա լճի մակարդակը մեկ շաբաթում իջել է 2 սմ-ով
02.11.2026 | 20:00
ԱԺ ընդդիմության ոչնչացումն արհեստական պլան չէ․ ընդդիմափոխությունը իշխանության օրակագում է՝ մինչև 2031-ը․ Բորիս Նավասարդյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:45
Անձեռնմխելի ծեծողները․ ինչո՞ւ ԱԺ-ի կռվի փաստով քրեական վարույթ չի նախաձեռնվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 19:36
Սպիտակում ընդդիմադիր թեկնածուների պաշտոնանկություններ և արձակուրդների սահմանափակում․ «Անկախ դիտորդի» ահազանգը
02.11.2026 | 19:22
«Դովեղ» ֆուտբոլային ակումբը հանդես է եկել հայտարարությամբ և հայտնել, որ չի մասնակցելու ՀՖՖ արտահերթ ժողովին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հիասթափված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից՝ Ուկրաինայի խաղաղության ջանքերի հարցում։ Մեծ Բրիտանիա այցի ժամանակ ԱՄՆ նախագահն անկեղծացել է․

«Ես կարծում էի, որ ամենահեշտը կլիներ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների պատճառով։ Բայց նա հիասթափեցրեց ինձ։ Նա իսկապես հիասթափեցրեց ինձ։ Տեսնենք՝ ինչպես կավարտվի դա»։

Մեկ օրում պատերազմը դադարեցնելու խոստում տված Թրամփը երբեմն սպառնում է ՌԴ-ին խիստ պատժամիջոցներով, բայց միաժամանակ չի դադարեցնում Ուկրաինային զինելը, ճիշտ է՝ եվրոպական երկրների միջոցներով։

Եվրոպացիներն օրերս խիստ վտանգ զգացին սեփական անվտանգությանը, երբ ՌԴ-ի դրոններ հայտնվեցին Լեհաստանի երկնքում։ Ճիշտ է՝ դրանք չեզոքացվեցին, սակայն ՆԱՏՕ-ն և լեհական կողմը հնչեցրին խիստ գնահատականներ, նույնիսկ նշելով, որ դա ՌԴ ագրեսիա էր։ Այսօր էլ ռուսական կործանիչները խախտել են Էստոնիայի օդային սահմանը։

Այս պահին անհնար է համարվում Զելենսկի-Պուտին հանդիպումը։ Մնում է բաց հարց․ արդյո՞ք Եվրոպայի դեմ ագրեսիայի պլաններ ունի ՌԴ-ն, թե՞ սա պարզապես վախեցնելու նպատակ ուներ։ Բացառվո՞ւմ է ավելի մեծ պատերազմի վտանգը։

Այս թեմայի շուրջ Factor TV-ի տաղավարում կազմակերպվել է քննարկում, որին մասնակցում են․

Գարեգին Միսկարյան – «Նժար» սահմանադրական շարժման համահիմնադիր,

Արման Ղուկասյան – «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ,

Հայկ Սահակյան – ՔՈ կուսակցության անդամ,

Վահան Բաբայան – «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ,

Նարինե Մկրտչյան – Մամուլի ազգային ակումբի նախագահ,

Ռոբերտ Ղևոնդյան – քաղաքագետ, Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան