ԵՄ-ի հետ մեկնարկեցինք բարձր մակարդակի քաղաքականության երկխոսությունը. Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.11.2026 | 12:53
Աննա Գրիգորյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 12:51
TRIPP նախագիծը տարածք չունի, ՀՀ-ի ամբողջ տարածքի տարբեր տեղերում կարող են իրականացվել TRIPP նախագծեր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:43
Հայաստանի Պրեմիեր լիգա. Առաջատարների հաղթանակներն ու 12-րդ տուրի տեսաամփոփումը
02.11.2026 | 12:42
«Զվարթնոց»-ում նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթներ չեն իրականացվի
02.11.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Սամարայի մարզը․ թիրախավորվել է Եվրոպայի ամենամեծ նավթապահեստային պարկը
02.11.2026 | 12:26
Հանրային ճնշում կգեներացվի ընդդիմության նկատմամբ, եթե դեմ լինեն Սահմանադրության նախագծին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:18
Մեկնարկել է Հայաստան-Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը
02.11.2026 | 12:10
Փաշինյանը՝ նոր Սահմանադրության և խաղաղության կապի մասին // Ջերմաստիճանը կնվազի․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 12:03
Կուսակցությունները, ԶԼՄ-ներն ու ՀԿ-ները նվիրատվություն պետք է ստանան հենց այս համակարգով․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 12:00
Նեթանյահուն Թրամփից պահանջել է միջանկյալ ընտրություններից հետո վերսկսել Իրանի դեմ հարվածները․ Axios
02.11.2026 | 11:51
Պետք է պայքարենք` շինաղբն աղբամանում չլցնեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:44
Օլեշկիում ավարտվել է հրադադարի ռեժիմը․ Մելանյա Թրամփը հայտնել է 800 մարդու տարհանման մասին
02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
Բոլորը

«ՀՀ-ԵՄ հարաբերությունների օրակարգը համալրվել է նոր, կարևոր բաղադրիչներով, այդ թվում՝ քաղաքական և անվտանգության մեկնարկով»,– այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ համատեղ հայտարարության ժամանակ՝ նշելով, որ ԵՄ-ի հետ մեկնարկել է բարձր մակարդակի քաղաքականության երկխոսություն։

Գրիգորյանը հույս հայտնեց, որ ՀՀ-ԵՄ նոր օրակարգը Բրյուսելում կայանալիք ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի հավանությանը կարժանանա։

«Վստահ եմ, որ այս գործընթացը կնպաստի մեր հարաբերությունների հետագա խորացմանը, ինչպես նաև ՀՀ-ի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումների առաջընթացին։ Այս առումով հետևողականորեն շարունակելու ենք աշխատանքները Համապարփակ և ընդլայնված համաձայնագրի լիարժեք իրագործման ուղղությամբ՝ կարևորելով ԵՄ լավագույն փորձի տեղայնացումը որպես մեր բարեփոխումների օրակարգի անբաժանելի մաս»,– նշեց Հայաստանի փոխվարչապետը։

Նա նաև ընդգծեց, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԵՄ շարունակական աջակցությունը։ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ԵՄ-ն վստահելի գործընկեր է մեր երկրի սոցիալ-տնտեսական դիմակայության ամրապնդման, բարեփոխումների և տարածաշրջանային կայունության ամրապնդման ճանապարհին։

«Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանային կապակցվածության օրակարգին։ Վաշինգտոնում և Բրյուսելում կայացած բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, ներառյալ Խաղաղության պայմանագրի նախաստորագրումն ու եռակողմ հռչակագիրը, մեզ նոր հնարավորություններ են տալիս ենթակառուցվածքների ապաշրջափակման, «Խաղաղության խաչմերուկի» և «Թրիփ» նախագծի համար։ Այս նախաձեռնությունները միմյանց փոխլրացնող են և ներդաշնակ են «ԵՄ գլոբալ դարպաս» ռազմավարության հետ»,– հավելեց նա։

Անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին՝ փոխվարչապետը վստահություն հայտնեց, որ այս ուղղությամբ համատեղ ջանքերով կունենան շոշափելի արդյունքներ։

Մանրամասները՝ տեսանյութում։
Մանյա Պողոսյան