Լատվիայի լողափերից մեկում ռուսական ԱԹՍ-ի բեկորներ են հայտնաբերել

Լուրեր

20.08.2026 | 12:38
Օլիմպավանում, ըստ ՊԵԿ-ի, հարկային խոշոր խախտումներ են արձանագրվել․ շուրջ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 12:29
Ցինցինատի. Արինա Սաբալենկան անակնկալ պարտություն է կրել ռեկորդ սահմանելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:27
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 12:19
ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում գաղտնի երթուղի է ստեղծել, որի միջոցով միլիոնավոր բարել նավթ է տեղափոխվում․ Axios
20.08.2026 | 12:10
Վրաերթից զինծառայող է մահացել // Կառավարության ծրագրում Կաթողիկոսին հեռացնելու կետ կա․ ԼՈՒՐԵՐ
20.08.2026 | 12:06
Եթե չընտրեն մեր թեկնածուներին, ունենք մեր մարտավարությունը. Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:04
«Ռեդ Բուլը» երկարաձգել է Մաքս Ֆերստապենի հետ պայմանագիրը
20.08.2026 | 12:00
ՀՀ-ն թևակոխում է իր պատմության այն փուլը, որն անվանում ենք Չորրորդ հանրապետություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:55
Հույս ունեմ, որ չեմ ընտրվելու հանձնաժողովի նախագահ. Արեգա Հովսեփյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:49
ՔՊ-ն որոշել է Արեգա Հովսեփյանին և Հայկ Ֆարմանյանին չընտրել հանձնաժողովի նախագահներ
20.08.2026 | 11:48
Եթե Լիլիթ Գալստյանին չընտրեն, թեկնածուին չենք փոխի. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:41
Ռուբեն Ռուբինյանը վիրահատվել է, քվեարկությանը չի մասնակցի. Վահագն Ալեքսանյանը մանրամասներ հայտնեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:31
Կոնջորյանն` ընդդիմադիրներին հանձնաժողովի նախագահ ընտրելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 11:24
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանի և Կուբանի նավթային տերմինալի վրա
Բոլորը

Լատվիայում Վենտսպիլսի երկրամասի Վարվե համայնքի լողափում անօդաչու թռչող սարքի բեկորներ են հայտնաբերել։ Երկրի ոստիկանությունն այս մասին հայտնել է X սոցիալական ցանցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Նախնական տեղեկությունների համաձայն՝ դեպքի վայրում որևէ սպառնալիք չի հայտնաբերվել։ Բեկորները, հնարավոր է, ծովից են դուրս եկել։ Համապատասխան մարմիններին տեղեկացվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Իր հերթին, Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը X-ում գրառմամբ պարզաբանել է, որ խոսքը ռուսական «Գերբերա» անօդաչու թռչող սարքի պոչի հատվածի մասին է։

«Ազգային զինված ուժերի մասնագետները տեղում հաստատել են, որ օբյեկտը պայթուցիկ վտանգ չի ներկայացնում»,- հավելել է Լատվիայի ՊՆ ղեկավարը։

Միաժամանակ, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան հայտարարել է, որ «հանձնարարել է պաշտպանության և ներքին գործերի նախարարներին կապ հաստատել Լեհաստանի իրենց գործընկերների հետ՝ պարզելու համար՝ արդյո՞ք անօդաչու թռչող սարքը, նախնական տվյալներով, նույնն է, ինչ անցյալ շաբաթ Լեհաստանում հայտնաբերվածը»։ Նրա խոսքով՝ «Բալթիկ ծովի ափի պաշտպանությունն անհրաժեշտ սենսորների տեղադրմամբ նույնքան կարևոր է, որքան արևելյան սահմանի ամրապնդումը»։

Ռուսական «Գերբերա» անօդաչու թռչող սարքն արտաքինից նման է «Շահեդ»-ին և դիրքավորված է որպես «Գերան» անօդաչու թռչող սարքի «փոքր քույրը»։ Այս անօդաչու թռչող սարքը կարող է տեղափոխել փոքր պայթուցիկ բեռ և ոչնչացնել թիրախներ, միաժամանակ, ծառայելով որպես թշնամու հակաօդային պաշտպանության համար կեղծ թիրախ։

Սա ՆԱՏՕ-ի անդամ երկրներում ռուսական անօդաչու թռչող սարքերի հետ կապված առաջին միջադեպը չէ։

Սեպտեմբերի 10-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերն աննախադեպ մասշտաբով խախտել էին Լեհաստանի օդային տարածքը։ Անվտանգության ծառայությունները գրանցել են, ընդհանուր առմամբ, 21 անօդաչու թռչող սարք, որոնցից մի քանիսը խոցվել է։ Դրանց զգալի մասը Բելառուսից էր եղել։ Լեհական ինքնաթիռներից բացի՝ ՆԱՏՕ-ի այլ երկրների կործանիչներ էին ներգրավվել անօդաչու թռչող սարքերը որսալու համար։

ԱԹՍ-ների բեկորները վնասել էին բնակելի շենք Վիրիկի գյուղում, որը գտնվում է Բելառուսի և Ուկրաինայի սահմանի մոտ. տուժածներ չէին եղել։ Այս միջադեպից հետո Լեհաստանը խորհրդակցություններ էր խնդրել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներից՝ համաձայն Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի