Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ

Լուրեր

12.01.2026 | 19:53
Մեկնարկում է շախմատի Հայաստանի առաջնությունը․ առաջին տուրի զույգերը հայտնի են
12.01.2026 | 19:39
Ելփին-Զանգակատուն ճանապարհին մեքենա է կողաշրջվել. կա տուժած
12.01.2026 | 19:25
Մարիո Բալոտելին նոր ակումբ ունի․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
12.01.2026 | 19:14
Ձգումներ պտտաձողի վրա և վազք 100 մ վարժաձևերից. մեկնարկել է ԶՈՒ սպայական կազմերի ատեստավորման գործընթացը
12.01.2026 | 19:00
Այդ հոգևորականները սեռական կապի մեջ են մտել իրար հետ, բիզնեսով զբաղվել․ դրանց հավաքել, եկեղեցի՞ է մաքրում․ Ստեփան Դանիելյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:45
Սուգ, զոհեր, «փակված երկիր»․ ինչ է հայտնի Իրանում տեղի ունեցողի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 18:33
ՀՀ կենտրոնական բանկի բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը որոշ ժամանակ հնարավոր է հասանելի չլինի․ ԿԲ
12.01.2026 | 18:22
Հայաստանում արգելվում է պետական եկեղեցին և պետական կրոնը․ սահմանադրական իրավունքի մասնագետ
12.01.2026 | 18:11
Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործի նախաքննությունը, 2 անձի մասով, ավարտվել է․ ՔԿ
12.01.2026 | 18:00
Չինաստանը դեմ է «այլ երկրների ներքին գործերին միջամտելուն», Գերմանիան և Կանադան դատապարտում են բռնությունները
12.01.2026 | 17:48
ՀՀ ԱԳՆ-ն՝ Իրանում զոհվածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու տեղեկությունների մասին
12.01.2026 | 17:37
Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ Սոլովյովի հայտարարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2026 | 17:33
Դատախազությունում հաղորդում է ստացվել Վեդիի համայնքապետարանի աշխատակցին իր կամքին հակառակ պատարագի տանելու ենթադրյալ փաստի վերաբերյալ
12.01.2026 | 17:17
Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի գործով նիստը հետաձգվեց
12.01.2026 | 17:10
Ադրբեջանն ու ԱՄՆ-ն քննարկել են TRIPP-ի զարգացման հեռանկարները
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանում, նախագահությամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, այսօր շարունակվում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործի քննությունը։ Նրանք անցնում են 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների գործով։

Արմեն Գևորգյանը մեղադրվում է նաև գործարար Սիլվա Համբարձումյանից կաշառք ստանալու մեջ։ Համբարձումյանից կաշառք ստանալու մեղադրանք եղել է նաև Ռոբերտ Քոչարյանի հետ կապված, սակայն նա համաձայնել է, որ վաղեմության հիմքով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվի՝ միաժամանակ հայտարարելով, որ վաղեմության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ համաձայնություն տալը չի նշանակում, որ ընդունում է մեղադրանքը։

Հիշեցնենք, որ վերը նշված 4 նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 2018 թվականից մեղադրվում էին 2008-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու կամ դրան օժանդակելու մեջ։

2021 թվականին, սակայն, Սահմանադրական դատարանը որոշեց, որ նրանց վերագրվող 300․1 հոդվածը հակասահմանադրական է։ Դրանից հետո 4 ամբաստանյալների պաշտպանները միջնորդեցին իրենց պաշտպանյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել հանցակազմի բացակայության հիմքով՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց վերագրվող հոդվածը ճանաչվել է հակասահմանադրական։ Դատավոր Աննա Դանիբեկյանը կարճեց գործի վարույթը՝ չնայած Դատախազության պնդումներին, որ ամբաստանյալներին մեղսագրվող արարքը կարող է վերաորակվել։

Դատավոր Աննա Դանիբեկյանի այս որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք ներկայացրեց, սակայն վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց կարճման որոշումը։ Դրանից հետո այն ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք ներկայացրեց։ Վճռաբեկ դատարանը դիմեց Սահմանադրական դատարան:

Ըստ Վճռաբեկ դատարանի՝ ՍԴ ներկայացրած դիմումի՝ մեղադրողի կողմից անձին մեղսագրվող արարքի իրավաբանական որակումը փոխելու հնարավորության բացակայությունը և դատարանի կողմից քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացնելու բացարձակ պահանջն այն պարագայում, երբ հատուկ հանցակազմ սահմանող քրեաիրավական նորմը, որով որակված է անձի արարքը, ճանաչվում է ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր, սակայն այդ արարքն առերևույթ համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված մեկ այլ հանցակազմի հատկանիշներին, հանգեցնում է տուժողի դատական պաշտպանության և արդար դատաքննության սահմանադրական իրավունքների խախտման։ Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսին որոշմամբ արձանագրեց, որ մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը (նրան մեղսագրվող արարքի իրավական որակումը)՝ ամբաստանյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից:

Այս որոշումից հետո արդեն Վճռաբեկ դատարանը 2024 թվականի սեպտեմբերի 12-ին լուծեց նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից ներկայացված բողոքի ընթացքը և որոշել բեկանել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործը կարճելու դատական ակտը, գործն ուղարկել Հակակոռուպցիոն առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։

Գործի նոր քննությունը Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է արդեն մեկ տարի։ Այս ընթացքում պաշտպանական կողմը պնդել է, որ գործով անցնող 4 բարձրաստիճան պաշտոնյաները մեղադրյալի կարգավիճակ չունեն, նրանք, փաստացի, արդարացվել են Մարտի 1-ի գործով։ Հանրային մեղադրողներն էլ միջնորդել են դատարանին թույլատրել վերաորակել նրանց վերագրվող արարքները։

Արաքս Մամուլյան