Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ ջանքերին. դեսպանը՝ ՀՀ նախագահին

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը։ Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից՝ ընդգծելով, որ Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին։

«Նախագահը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել պաշտոնավարման ընթացքում ցուցաբերած հետևողական ջանքերի համար, որոնք նպաստել են Հայաստանի և Իրանի հարաբերությունների մակարդակի բարձրացմանը։

«Ձեր պաշտոնավարման ընթացքում Դուք զգալի հաջողություններ եք արձանագրել»,- ասել է նախագահը և հույս հայտնել երկու երկրների համագործակցության հետագա սերտացման վերաբերյալ:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, իր երախտագիտությունն է հայտնել դիվանագիտական առաքելության ընթացքում Հանրապետության նախագահի և Հայաստանի ղեկավարության կողմից իրեն ցուցաբերված աջակցության և արդյունավետ աշխատանքի համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև բազմոլորտ համագործակցության օրակարգային հարցեր։ Կողմերը դրականորեն արձանագրել են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացման գործում Հայաստանի և Իրանի արդյունավետ փոխգործակցությունը, ինչն ամուր հիմք է համագործակցության ընդլայնման համար։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների շուրջ, որի համատեքստում դեսպանը շեշտել է, որ Իրանն աջակցում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հիմնարար սկզբունքների շրջանակում խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի ջանքերին։ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել իրանական կողմից բազմիցս հնչեցված հստակ և հետևողական դիրքորոշումների համար։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև տնտեսական փոխգործակցության, ապրանքաշրջանառության և զբոսաշրջային հոսքերի շարունակական զարգացմանը՝ ընդգծելով այդ ուղղություններով առկա մեծ ներուժը»,- ասված է հաղորդագրությունում։