Վերաբերվում ենք ինքնիշխան հավասարության դիրքից․ Զախարովան՝ Մոսկվայի կողմից ՀՀ-ի որոշումները հաշվի չառնելու մասին

Լուրեր

02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է լրատվամիջոցներում տարածվող թեզի վերաբերյալ հարցին, թե ՌԴ-ն պատրաստ չէ հաշվի առնել  Հայաստանի իշխանությունների ինքնուրույն որոշումները։ Նա նշել է, որ «դա պարզունակ խոսակցություն է, որ դիտարկվել է հայկական տեղեկատվական դաշտում»։

«Մենք տեսել ենք նաև ավելի տարօրինակ բաներ, Հայաստանը, իբր, ենթարկվում է հիբրիդային հարձակումների, Մոսկվան խանգարում է հանրապետության հաստատմանը՝ որպես ինքնիշխան երկիր, տեսնում է նրա մեջ միայն գուբերնիա՝ նահանգ»,-ասել է Զախարովան։

Ըստ ռուսաստանցի պաշտոնյայի՝ այդ ամենը հորինվածք է, և ինքը երբեք ռուս պաշտոնատար անձանց, քաղաքական գործիչների հռետորաբանության մեջ նման բան չի տեսել, որ երբևէ ՌԴ ղեկավարությունից նման կերպ չի խոսել Հայաստանի մասին։

«Մենք ելնում ենք Հայաստանի հետ մեզ միավորող ու ընդհանուր արժեքների վրա հիմված շահերից, խորը կապերից։ Դա թույլ է տալիս բնորոշել ոչ միայն գործընկերություն, այլև դաշնակցություն, դա թույլ է տալիս մեզ բոլոր դեպքում հարաբերությունների կառուցմանը պատասխանատու վերաբերվել։ Մենք վերաբերվում ենք Մոսկվայի ու Երևանի հարաբերություններին ինքնիշխան հավասարության դիրքից»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ այն սկզբունքները, որոնց հիման վրա Ռուսաստանը կառուցում է հարաբերությունները Հայաստանի հետ, այդ թվում՝ ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, ներքին գործերին չմիջամտելը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը, ամրագրված են երկկողմ հարաբերությունների հիմնարար փաստաթղթերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի