Պապիկյանը մասնակցել է Չինաստանի պաշտպանության նախարարի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը
Քաղաքականություն
18.09.2025 | 17:46
Սեպտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը, որի շրջանակում ոչ ֆորմալ շփումներ է ունեցել միջոցառման մասնակից գործընկերների հետ․ հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Ընդունելությանը նախորդել է նախարարի շրջայցը թանգարանային համալիրում:





