ՀԱՊԿ-ը ելնում է Հայաստանի հայտարարություններից, որ կազմակերպությանն իր մասնակցությունը սառեցված է․ ՌԴ ԱԳՆ 

Լուրեր

02.11.2026 | 15:48
Իրանը հայտարարել է, որ պատրաստ է երկու օրվա ընթացքում վերաբացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ը համաձայնի իր պայմաններին
02.11.2026 | 15:40
ԱԱ. Եվս երկու հայ ծանրորդներ ավարտեցին մրցելույթը
02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ելնում է Երևանի հայտարարություններից, որ Հայաստանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին սառեցվել է։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր բխող պարտավորություններով և իրավունքներով։ Հայաստանը պետք է ինքը որոշի ՀԱՊԿ միջոցառումներին իր մասնակցության ձևաչափը, ոչինչ չի պարտադրվում։ Մենք ելնում ենք Հայաստանի ղեկավարության կողմից արտահայտված դիրքորոշումից. Երևանի մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին «սառեցված է»»,- նշել է դիվանագետը՝ պատասխանելով ՀԱՊԿ միջոցառումներին մինչև տարեվերջ Հայաստանի լիարժեք մասնակցության հնարավորության մասին հարցին։

Հարցին էլ՝ արդյո՞ք Երևանը Բաքվի հետ շրջանակային համաձայնագրի ձեռքբերումից հետո ազդանշան է տվել վերսկսել մասնակցությունը ՀԱՊԿ-ին, Աղասանդյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ ՀԱՊԿ-ին Երևանի մասնակցության վերաբերյալ հարցը պետք է հասցեագրել  հենց Երևանին։ Դուք գիտեք Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, որը բազմիցս արտահայտվել է։ Դեռ, որքան ինձ է հայտնի, փոփոխություններ չկան»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի