Հայաստանի գործողությունները դեռևս չեն հակասում ԵՏՄ-ում ստանձնած իր պարտավորություններին․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Լուրեր

02.11.2026 | 11:35
ՌԴ-ում և Ուկրաինայում հաքերները կոտրել են օդային տագնապի, արտակարգ իրավիճակների մասին ծանուցման հավելվածները
02.11.2026 | 11:27
Սխալ կայանման համար տուգանք ու բալի նվազեցում կլինի. Երևանի փոխքաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:23
Բուլղարիայի նախագահական ընտրություններում հաղթել է ՌԴ-ի հետ երկխոսության կողմնակից Յոտովան
02.11.2026 | 11:21
«Բյուջեն երբեք շատ չի լինում». 3 տրլն 604 մլրդ դրամ եկամուտ՝ 2027-ի պետական բյուջեով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:17
Տիգրան Բարսեղյանի գոլը սկիզբ է դրել «Սլովանի» հաղթանակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 11:06
Զինծառայությունից ազատելուց մինչև ծննդյան վկայական ու հողամասի օտարում․  կաշառքի դեպքեր են բացահայտվել, 10 անձի մեղադրանք է առաջադրվել
02.11.2026 | 11:03
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
02.11.2026 | 10:56
Սիսիանում զբոսայգիների տարածքներից 16 հողամաս վերադարձվել է համայնքին․ Վարդապետյանը հանձնարարականներ է տվել
02.11.2026 | 10:45
Նորակառույց շենքում գազիֆիկացման համար կառուցապատողին վճարել պետք չէ․ ՄՍՇՊՀ
02.11.2026 | 10:40
Կիմի Անտոնելին Ֆորմուլա-1-ի ամենաերիտասարդ չեմպիոնն է պատմության մեջ
02.11.2026 | 10:39
Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռի կործանման հետևանքով 9 մարդ է զոհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:30
ՄԻՊ-ի նիստում քննարկվել են դպրոցներում տեսահսկման համակարգերի կիրառման և երեխաների անձնական տվյալների պաշտպանության հարցեր
02.11.2026 | 10:21
Մեսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
02.11.2026 | 10:00
Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում մասնակցում է 2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներին. ՈՒՂԻՂ
Բոլորը

Երևանի կողմից ձեռնարկվող ներկայիս գործողությունները չեն հակասում Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

Նա նշել է, որ առայժմ Հայաստանի հայտարարությունները Եվրամիությանը միանալու մտադրության մասին ընդամենը «քաղաքական հայտարարություններ» են։

«Միևնույն ժամանակ, բազմիցս ընդգծվել է, այդ թվում՝ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի կողմից, որ երկու միություններին միաժամանակ անդամակցելն անհնար է՝ դրանց բնույթից ելնելով։ Ներկայում Հայաստանի գործողությունները չեն հակասում ԵՏՄ-ի շրջանակներում իր ստանձնած պարտավորություններին։ Մենք կշարունակենք գնահատել գործնական քայլերը։ Ոչ ոք չի արգելում Հայաստանին համագործակցել այլ երկրների հետ. ԵՏՄ բոլոր անդամները դա անում են։ Գլխավորն այն է, որ նման փոխազդեցությունը հակասության մեջ չմտնի Միության շրջանակում իր պարտավորություններին։ Առայժմ դա այդպես չէ»,- նշել է  Աղասանդյանը։

Դիվանագետի խոսքով՝ միությանը Հայաստանի մասնակցության բնույթը չի փոխվել և մնում է կառուցողական։ Նա նշել է, որ Հայաստանն «ակտիվորեն աշխատում է ԵՏՄ-ում և տեսնում է իր մասնակցությունից օգուտները»։

«Այո՛, առևտուրը նվազել է, բայց սա անկայուն իրավիճակ է։ Նախկինում աճ էր նկատվում, բայց հիմա ամեն ինչ վերադառնում է ավելի բնականոն հուն։ Վերջին տարիների դինամիկային նայելով՝ 2015 թվականին ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր, նրա առևտուրը գործընկերների հետ կտրուկ աճել է»,- ասել է Աղասանդյանը։

Մեկնաբանելով ԵՏՄ երկրների միջև առևտրաշրջանառության սպասվող փոփոխությունները, ՌԴ ԱԳՆ պաշտոնյան ասել է, որ վիճակագրությունը «ցույց է տալիս, ընդհանուր առմամբ, դրական միտում», քանի որ Եվրասիական տնտեսական միության գործընկերները «գրավում են գերիշխող դիրքեր» փոխադարձ առևտրում։

«Իհարկե, կան գործոններ, որոնք ազդում են ինչպես աճի, այնպես էլ նվազման վրա։ Բայց, ընդհանուր առմամբ, միտումը դրական է, և համագործակցությունը փոխշահավետ է անդամ բոլոր պետությունների համար»,- ընդգծել է Աղասանդյանը։

Հավելենք, որ օրերս հարցազրույցում ՀՀ նախագահ Վահանգն Խաչատուրյանն արձագանքել էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքերին․ վերջինըհայտարարել էր, որ Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) և Եվրամիության միջև, և երկու աթոռներին միաժամանակ նստել հնարավոր չի լինի։ Խաչատուրյանը նշել էր, որ հանրապետությունը պահպանում է պայմանները թե՛ ԵՏՄ-ի շրջանակում, թե՛ Եվրամիության հետ հարաբերություններում, և մինչ օրս այս ոլորտներում որևէ խնդիր չի առաջացել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի