Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի Լուվրի թանգարանի հավաքածուից տասնվեց արևելաքրիստոնեական գլուխգործոց

Լուրեր

20.08.2026 | 13:45
Փաշինյանը ներկայացրեց, թե ինչու են փոխվում ԱԳ, ԲՏԱ և ԱՍՀ նախարարությունների անունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:37
Հայ բռնցքամարտիկները սկսել են պատրաստվել Եվրոպայի առաջնությանը
20.08.2026 | 13:30
«Մեր նախորդ ծրագրում Շուշիի դեօկուպացիայի մասին էինք գրել, ՀՀ քաղաքացին ինձ պարտադրել է վերանայել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:22
Սամվել Կարապետյանի գործով դատը. ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:20
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
20.08.2026 | 13:19
Քաղաքացիները գիտեն` որ երկիրն է եկեղեցին հիբրիդային պայքարի հենակետ դարձրել, անուն չեմ տա.Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:16
Ալեն Սիմոնյանին նշանակել են ԱԽՔ, եթե էդ որակն իրեն դուր է գալիս, թող աշխատի. Սամվել Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 13:08
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի և Մոլդովայի միջև սահմանային անցակետին
20.08.2026 | 13:01
Դեպի ԵՄ Հայաստանի արտահանումը առաջին կիսամյակում աճել է ավելի քան 80%-ով
20.08.2026 | 12:59
Դատախազությունը Արմեն Աշոտյանից պահանջում է բռնագանձել 3 անշարժ գույք և շուրջ 385 մլն դրամ
20.08.2026 | 12:53
Ճամբարակ-Վահան ճանապարհին զինծառայողների վրաերթի գործով վարորդը ձերբակալվել է
20.08.2026 | 12:50
ԱԲ ոլորտը մեծ տեմպերով աճելու է․ էլեկտրական էներգիայի սպառման պրոգրեսիվ աճ կարող է տեղի ունենալ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:43
Արաղչին հայտարարել է, որ Թրամփի «տնտեսական պատերազմն» ԱՄՆ-ին ավելի մեծ վնաս կհասցնի
20.08.2026 | 12:38
Օլիմպավանում, ըստ ՊԵԿ-ի, հարկային խոշոր խախտումներ են արձանագրվել․ շուրջ 2 մլրդ դրամի վնաս է պատճառվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.08.2026 | 12:34
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայաստանի պատմության թանգարանում կկայանա «Սրբազան երկխոսություն․ Լուվրից Հայաստանի պատմության թանգարան» խորագրով միջազգային ցուցադրություն։

Այս բացառիկ ցուցադրության շրջանակներում Հայաստանի պատմության թանգարանը առաջին անգամ կհյուրընկալի Լուվրի թանգարանի հավաքածուից տասնվեց ուշագրավ արևելաքրիստոնեական գլուխգործոց, որոնք երկխոսության ձևաչափով կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանի հարուստ հավաքածուներից հատուկ առանձնացված ընտրանու հետ։ Այս առարկաներն ունեն լայն աշխարհագրական ընդգրկում (Բուլղարիայից Եգիպտոս, Կրետեից Սիրիա): 4-րդ դարից մինչև 19-րդ դարն ընդգրկող գլուխգործոցներ՝ ապակու և փայտարվեստի օրինակներ, քարից քանդակներ՝ խաչքարեր, ճարտարապետական բեկորներ, ոսկերչական բացառիկ աշխատանքներ, ինչպես նաև եկեղեցական հանդերձանք, վարագույրներ, սպասք և սրբապատկերներ։ Հատկանշական է, որ Լուվրից այս առարկաները առաջին անգամ են ցուցադրվելու Հայաստանի պատմության թանգարանում։

Լուվրի թանգարանից փոխառված ցուցանմուշներից են Հովնան մարգարեի պատկերով գործվածքը (4-5-րդ դդ․, Եգիպտոս), խաչի ու ձկան քանդակը (5-7-րդ դդ., Եգիպտոս), մասանց պահարանը (5-րդ դ., Իտալիա), Գանեի սկիհը (6-7-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն) և արծաթյա դրվագազարդ ապարանջանը (12-13-րդ դդ․, Բյուզանդական կայսրություն), բյուզանդական աստվածամոր սրբապատկերը (15-րդ դ., Կրետե), խաչելության տեսարանով սրբապատկերը (19-րդ դ., Երուսաղեմ), որոնք կհամադրվեն Հայաստանի պատմության թանգարանում պահվող Դվինի թևավոր խաչի (7-րդ դ.), Սևանի Սուրբ Առաքելոց եկեղեցու փայտե խոյակների (9-րդ դ.), շքեղ փորագրություններով դռան (15-րդ դ.), Անիի բուրվառներից մեկի (13-րդ դ.), Բաղեշի Սբ. Հովհաննես վանքի խորանախաչի (1770 թ.), Գավառի Սբ. Հովհաննես եկեղեցու վարագույրի (19-րդ դ.) և այլ արժեքավոր ցուցանմուշների հետ։ Առանձնակի է ներկայացվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից փոխառված Սուրբ Բարդուղիմեոս առաքյալի մասունքարանը։

Երկու հավաքածուների համատեղ ցուցադրությունը նպատակ ունի ընդգծելու Հայաստանի և քրիստոնյա Արևելքի բազմադարյա գեղարվեստական ժառանգության ամբողջ հարստությունն ու բազմազանությունը։ Դրանք բացահայտում են փոխկապակցված արևելաքրիստոնեական աշխարհում կատարման եղանակների, վարպետների, պատկերագրության և մոտիվների փոխանակման կարևորությունը և այն կապերը, որ առկա են արևելաքրիստոնեական քաղաքակրթության և դրան նախորդած ժամանակաշրջանի (հատկապես՝ Հռոմեական կայսրության), ինչպես նաև իսլամական աշխարհի հետ: Այսպիսով՝ ցուցահանդեսը նպատակ ունի ընդգծելու ոչ միայն քրիստոնյա Արևելքի յուրաքանչյուր մշակույթին բնորոշ ինքնատիպ գեղարվեստական արտահայտչաձևերը, այլև (և գուցե հենց սա է ցուցադրության կարևորությունը) դրանց ընդհանուր գծերը, փոխառնչությունները և համընկնման կետերը։

Յուրատեսակ ցուցադրական միջավայրում այս հավաքածուները ոչ միայն համաքրիստոնեական հոգևոր մշակույթի, այլև համաշխարհային մշակութային ժառանգության իսկական գլուխգործոցներ են:

Ցուցահանդեսով սկիզբ է դրվելու Հայաստանի պատմության թանգարանի և Լուվրի թանգարանի համագործակցության նոր ձևաչափին՝ հիմնված անցյալ տարի երկու հաստատությունների միջև կնքված հուշագրի վրա։

Ցուցահանդեսը բացվելու է ՀՀ անկախության տոնին, որը խորհրդանշական է Հայաստանի՝ որպես առաջինը Քրիստոնեությունը պետականորեն ընդունած և խոր քրիստոնեական արժեհամակարգ ունեցող երկրի համար։

Ցուցադրությունն իրականացվում է Հայաստանի պատմության թանգարանի և Փարիզի Լուվրի թանգարանի համագործակցությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Ցուցադրությունը կգործի մինչև 2026 թվականի մարտի 21-ը։