«Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին». ծրագիրը կիրականացվի նաև Չեխիայում

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Տերյան մշակութային կենտրոնը շարունակում է «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» մշակութային նախաձեռնությունը՝ ընդլայնելով աշխարհագրությունը։

«Ստրասբուրգում և Գյումրիում հաջողությամբ իրականացված միջոցառումներից հետո ծրագիրն անցկացվել է Վրաստանում՝ արժանանալով հանդիսատեսի և մասնագիտական հանրության ջերմ արձագանքին:

Հաջորդաբար՝ սեպտեմբերի 18-ին, «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» ծրագիրն իրականացվում է Չեխիայում՝ շարունակելով մշակույթների համադրման առաքելությունը, ներկայացնելով հայ և ֆրանսիացի արվեստագետների ստեղծագործական համագործակցությունը»,- ասված է հաղորդագրությունում։

Որպես ծրագրի նպատակ նշվում է․ ստեղծել միջմշակութային համագործակցության նոր հարթակ, խթանել հայկական ժամանակակից նորաձևության միջազգային ճանաչումը, աջակցել ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական գործունեությանը ու ներկայացնել նորարարական լուծումներ՝ մշակութային ներկայացումների շրջանակում։

«Ցուցադրությունը միավորում է հայ և ֆրանսիացի մասնագետների փորձը, արտահայտում ֆրանսիական մշակութային մոտեցումները՝ միաժամանակ արտացոլելով ժամանակակից հայկական ոճաբանության ինքնատիպ լուծումները։

Նախաձեռնությունը հարգանքի տուրք է մշակութային բազմազանությանը և արվեստի համամարդկային արժեքներին՝ հյուսելով բարեկամության կամուրջներ Հայաստանի, Ֆրանսիայի, Վրաստանի և այժմ արդեն նաև Չեխիայի միջև»,- ասված է հաղորդագրությունում։