Փրկարար ծառայության ստորաբաժանումներն ամփոփել են օգոստոսին իրականացված միջոցառումները

Լուրեր

03.11.2026 | 15:30
Աշխարհի ամենաթանկ որոշումները ՍԴ-ն է կայացնում, ամեն էջը մի քանի միլիոն դրամ է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 15:19
ՄԻԵԴ-ը մերժել է գլխատված հայ զինծառայողի գործով վճռի դեմ Բաքվի բողոքը 
03.11.2026 | 15:10
Վանդալիզմ՝ Արաբկիրում ազատամարտիկների քանդակի նկատմամբ // Ակցիա՝ Հանրայինի քաղաքականության դեմ. ԼՈՒՐԵՐ
03.11.2026 | 15:05
Չեխիայի հանրային լրատվամիջոցների աշխատակիցները գործադուլ են սկսել՝ կառավարությանը մեղադրելով քաղաքական միջամտության մեջ
03.11.2026 | 15:01
«Ուրարտուն» նոր գլխավոր մարզիչ ունի
03.11.2026 | 14:53
Փաշինյանն ու Խորվաթիայի վարչապետը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության ամրապնդման հարցերը
03.11.2026 | 14:44
ԱՄՆ-ում մեկնարկում են միջանկյալ ընտրությունները․ ինչու են դրանք կարևոր
03.11.2026 | 14:42
ՖԱՖ-ը և Red Eagles-ը բաց նամակ են հղել ՀՖՖ-ին ու ՀՖՖ անդամ կազմակերպություններին
03.11.2026 | 14:36
Ինչի՞ եք ինձ էդքան շատ փող տալիս․ Էդգար Ղազարյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:35
Քրիստինե Վարդանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:27
Արարատի նախկին մարզպետ Ալիկ Սարգսյանին, ըստ Դատախազության, ձևական աճուրդներով 5,38 հա համայնքային հող է օտարվել․ գործը դատարանում է
03.11.2026 | 14:24
Էդ թաղումներին, որ նախագահը չգնա, նրանց միևնույն է թաղելու են․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
Հրանտ-Լեոն Ռանոսի թիմակիցը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 14:20
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
03.11.2026 | 14:15
Հանքարդյունաբերության հարկերը 52 %-ով աճել են․ որ ընկերություններն են առաջատարները
Բոլորը

2025 թվականի օգոստոսին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության ենթակա ստորաբաժանումների կողմից իրականացվել են բազմաբնույթ միջոցառումներ՝ ուղղված բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացմանը, շահագրգիռ մարմինների արդյունավետ արձագանքման կարողությունների զարգացմանը, ինչպես նաև գերատեսչական համագործակցության ամրապնդմանը։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը՝ ներկայացնելով ամփոփ տվյալներ:

««Հրդեհի դեպքում անձնակազմի և երեխաների տարհանում», «Առաջին օգնություն արտակարգ իրավիճակներում», «Հեղեղումների ժամանակ ու հեղեղումներից հետո վարքականոնները և ազդարարման ազդանշանները», «Դաշտերի և այգիների խոտի այրման վնասները և դրա կանխարգելման կարևորությունները», «Հրդեհային անվտանգության կանոնները» թեմաներով դասընթացներ և իրազեկման միջոցառումներ են տեղի ունեցել տարբեր նշանակության օբյեկտներում։

Նախադպրոցական ուսումնական հաստատություններում, հրդեհապայթյունավտանգ և արտադրական օբյեկտներում միաժամանակ անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժություններ՝ երկրաշարժի դեպքում անձնակազմի և սաների պաշտպանության, ինչպես նաև հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպման և իրականացման վերաբերյալ։ Այլ հատուկ տակտիկական ուսումնավարժանքների թեմաները վերաբերել են կաթսատուրբինային արտադրամասում յուղի բաքի արտահոսքից բռնկված հրդեհի մարման աշխատանքներին, ինչպես նաև գազատարում վթարի դեպքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման գործընթացներին։

Հատուկ տակտիկական ուսումնավարժությունների շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև խոշոր անտառային հրդեհների դեպքում հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը։

Մի շարք շտաբային ուսումնավարժություններ են անցկացվել՝ նվիրված անտառային և այլ բուսածածկ տարածքներում առաջացած խոշոր հրդեհների մարման աշխատանքների կազմակերպմանն ու իրականացմանը, ՔՊ  միջոցառումների կազմակերպմանը քաղաքացիական պաշտպանության  համակարգի խաղաղից ռազմական դրության փոխադրման ժամանակ, ուժեղ երկրաշարժի և սողանքի ակտիվացման դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև տարհանված բնակչության ընդունման և կենսաապահովման կազմակերպմանը:

Ամսական միջոցառումների շրջանակներում Երևան քաղաքի և մարզային փրկարարական ստորաբաժանումների կողմից կազմակերպվել և անց են կացվել նաև օբյեկտային ուսումնավարժություններ խաղաղից ռազմական դրության անցման դեպքում քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացմանը, առողջապահական հաստատությունների պատրաստվածության բարձրացմանը, երկրաշարժի դեպքում անձնակազմի և այցելուների պաշտպանության կազմակերպմանն ուղղված թեմաներով:
Իրականացված միջոցառումները ներառել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական բաղադրիչներ՝ նպաստելով բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, պետական և տեղական կառույցների համագործակցության ամրապնդմանը և արտակարգ իրավիճակներին համակարգված ու արդյունավետ արձագանքման կարողությունների կատարելագործմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։