Լրագրողի նկատմամբ իրականացվել է վայրագ հարձակում․ պահանջում ենք պատժել ոչ միայն բռնարարին, այլև նրա հնարավոր պատվիրատուին ․ հայտարարություն

Լուրեր

12.03.2026 | 11:24
Ալիևն ու Կոշտան վերահաստատել են ընդհանուր ռազմավարական նպատակը՝ խաղաղ Հարավային Կովկաս
12.03.2026 | 11:16
Հայաստանի հավաքականը երրորդն է ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնությունում
12.03.2026 | 11:14
Երևանի ավագանին նոր անդամ ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 11:05
ՄԱԿ-ը բանաձև է ընդունել. պահանջում է դադարեցնել Իրանի հարձակումները հարևան երկրների վրա
12.03.2026 | 11:01
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
12.03.2026 | 10:45
22 միլիոն դրամ՝ «Հոգևոր-մշակութային հանրային Հ/Ը» -ի լուծարման գործընթացը վերջնականացնելու համար
12.03.2026 | 10:38
Հրդեհ Քարինջ գյուղում
12.03.2026 | 10:25
Երևանի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
12.03.2026 | 10:17
Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջի պաշտոնատար անձանց և նրանց կաշառք տված քաղաքացու վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
12.03.2026 | 10:05
ՉԼ․ «Ռեալը» խոշոր հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթիին», ՊՍԺ-ն ու «Բուդյո-Գլիմտը» ևս խնդիրներ չեն ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.03.2026 | 09:53
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
12.03.2026 | 09:34
545 միլիոն դրամ՝ ԱԺ ընտրությունների տեսանկարահանումն իրականացնելու համար
12.03.2026 | 09:21
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթել է Մուհամադ Մոկաևին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.03.2026 | 23:28
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը
11.03.2026 | 23:12
Ըմբիշ Խաչատուր Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել. Մ23 ԵԱ
Բոլորը

Լրագրողական մի շարք  կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ լրագրող Հակոբ Կարապետյանի հանդեպ կիրառված բռնության առնչությամբ՝ իրավապահ մարմիններից պահանջելով ամենայն պատասխանատվությամբ և խորությամբ քննել գործը, բացահայտել և դատարանի առաջ կանգնեցնել ոչ միայն բռնարարին, այլ նաև նրա հնարավոր պատվիրատուին ու հովանավորին։

Հայտարարությունը՝ ստորև․

«Սեպտեմբերի 12-ին, երեկոյան ժամը 21-ի սահմաններում դեռևս անհայտ անձի կողմից ֆիզիկական բռնության է ենթարկվել լրագրող, Երևանի մամուլի ակումբի փորձագետ Հակոբ Կարապետյանը։

Հարձակվողը դիմակավորված է եղել, դարանակալել է լրագրողին, և երբ վերջինս դուրս է եկել աշխատավայրից, հարձակվել է նրա վրա, բազմաթիվ հարվածներ հասցրել մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ գլխին ու դեմքին։ Հակոբ Կարապետյանը փորձել է պաշտպանվել ու նախևառաջ դիմակը պոկել այդ անձի վրայից, բայց չի հաջողվել։

Այս միջադեպին նախորդել է շաբաթներ առաջ ծավալված մի վեճ Ֆեյսբուքում, որի օգտատերերից մեկը հայհոյախառն, լկտի արտահայտություններով և սպառնալիքներով արձագանքել է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին ուղղված լրագրողի քննադատական գրառմանը, որի առիթը քաղաքային տրանսպորտում ուղևորի հանիրավի տուգանումն էր։ Ավելի ուշ Հակոբ Կարապետյանը բացահայտել է, որ այդ օգտատերը՝ Ավետիք Բաբայանը, Երևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Լրագրողը կապ է հաստանել նրա հետ, սակայն բախվել է նույն հայհոյախոսությանն ու սպառնալիքներին։ Ավելի մանրամասն այս պատմությունը նկարագրված է Հակոբ Կարապետյանի ֆեյբուքյան էջում և մամուլի հրապարակումներում։

Որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու մտադրություն չունենալով՝ տուժող լրագրողն, այդուհանդերձ, ֆեյսբուքյան սպառնալիքների ու իր նկատմամբ ֆիզիկական բռնության միջև ուղիղ կապ է տեսնում, քանի որ այլ անձանց հետ չունի կոնֆլիկտներ կամ լարված հարաբերություններ։ Այսօրվա դրությամբ, քանի դեռ հակառակը չի ապացուցվել, սպառնալիքների ու այնուհետև բռնություն կիրառելու փաստերի միջև կապ տեսնելը տրամաբանական է և պետք է դիտարկվի որպես ողջամիտ վարկած։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, մեր վրդովմունքն ենք արտահայտում լրագրող Հակոբ Կարապետյանի նկատմամբ իրականացված վայրագ հարձակման կապակցությամբ, և ի գիտություն ընդունելով, որ դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական վարույթ՝

Անկախ նրանից՝ լրագրողին ուղղված հայհոյանքներն ու սպառնալիքները կապ են ունեցել դրանց հաջորդած ֆիզիկական բռնության հետ, թե ոչ, պահանջում ենք Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանից լրջորեն ուսումնասիրել տեղի ունեցածն ու այդ ընթացքում Ավետիք Բաբայանի դրսևորած վարքը՝ լրագրողին սպառնալն ու հայհոյելը, և փաստերի հաստատման դեպքում նրան անհապաղ ազատել զբաղեցրած պաշտոնից։

Միաժամանակ մեր խորը մտահոգությունն ենք հայտնում, որ ինքը՝ Տիգրան Ավինյանը, սեպտեմբերի 15-ին կայացած իր ասուլիսում չափազանց դյուրագրգիռ և հանիրավի մեղադրանքներ էր հնչեցնում մեդիայի հասցեին։ Սա ևս մի դրսևորում էր հատկապես վերջին ժամանակներում նկատվող այն միտումի, երբ իշխող վերնախավի ներկայացուցիչները թիրախավորում են նույնիսկ այն լրատվամիջոցներին, որոնք որակյալ լրագրության ջատագով են և իրենց աշխատանքով անաչառության համբավ են ձեռք բերել։ Ի վերջո, շատ վառ երևակայություն պետք է ունենալ, որպեսզի հետաքննող լրագրողների «Հետք» առցանց պարբերականին մեղադրել կոռուպցիայի և պատվերով հոդվածներ պատրաստելու մեջ, ինչպես դա արեց Ավինյանը։ Թեև այդ լրատվամիջոցի անունը չհնչեց, քաղաքապետի կողմից հենց «Հետք»-ին թիրախավորելը կասկած չի հարուցում։ Մինչդեռ՝ այդպիսի վերաբերմունքով է գեներացվում ատելությունն ընդհանրապես լրագրության և լրագրողների նկատմամբ, ինչը հող է ստեղծում անհանդուրժողականության տարբեր դրսևորումների, այդ թվում՝ բռնության համար։ Եվ Հակոբ Կարապետյանի հետ տեղի ունեցածը դրա բազմաթիվ օրինակներից մեկն է»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

Թեմային անդրադարձել էր նաև Factor TV-ին՝ նշելով, որ թեև Հակոբ Արշակյանը այդպես էլ չի կարողացել տեսնել իրեն ծեծողի դեմքը, սակայն վստահ է՝ այս ամենը կապված է 20 օր առաջ սոցցանցում իր արած մի գրառման հետ։