ՀՀ-ն հաստատել է սեպտեմբերի 29-ին Մինսկում կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին մասնակցությունը․ ձևաչափը դեռ չի որոշվել

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Հայաստանը կորոշի իր մասնակցության ձևաչափը սեպտեմբերի 29-ին Մինսկում նախատեսված ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին։ Այս մասին Մինսկում լրագրողներին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի առաջին տեղակալ Իգոր Պետրիշենկոն, փոխանցում են ռուսական լրատվամիջոցները։

«Հայաստանը նույնպես հաստատել է իր մասնակցությունը, այժմ հարցը մշակվում է։ Սա այն հարցն է, որի վերաբերյալ պետք է որոշում կայացնի հայկական կողմը, որպեսզի մասնակցությունն ավելի արդյունավետ լինի։ Դրա համար որոշումը կկայացնի հայկական կողմը»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հայկական կողմը կմասնակցի Մինսկում կայանալիք ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին անձնական ձևաչափով։

ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը կկայանա Մինսկում սեպտեմբերի 29-ին։ Օրակարգում նախատեսվում է ներառել 14 հարց։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ երբեք չի այցելի Բելառուս, քանի դեռ այդ երկրի նախագահն Ալեքսանդր Լուկաշենկոն է։ Նա նշել էր, որ «ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարել է, թե 44-օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել, հավատացել, ցանկացել Ադրբեջանի հաղթանակը»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի