Կիևը հայտնել է, որ ռուսական զորքերը Խարկովում «ուսումնական հաստատության են հարվածել»

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ուկրաինայի Պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ ռուս զինվորականներն այսօր առավոտյան անօդաչու թռչող սարքերով հարվածել են Խարկովի Սլոբոդսկի շրջանում գտնվող ուսումնական հաստատությանը։ Թե ինչ ուսումնական հաստատություն է եղել, չի նշվում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Խարկովի քաղաքապետը և տարածաշրջանային ռազմական վարչությունն ավելի վաղ գրել էին հարձակման մասին։

«Նախնական տվյալներով՝ երկու կին վիրավորվել է։ Հարվածի հետևանքով վնասվել է հաստատության տանիքը, հրդեհ է բռնկվել»,- հայտնել են փրկարարները։

«Суспільне»-ի տվյալներով՝ հարված է հասցվել Դեղագործական համալսարանի վարչական շենքին։

Միաժամանակ, քաղաքապետ Իգոր Տերեխովը հրապարակել է թարմացված տեղեկատվություն. երեքշաբթի առավոտյան Խարկովին հարվածի հետևանքով չորս մարդ է վիրավորվել՝ 51, 52 և 54 տարեկան երեք կին, ինչպես նաև 89-ամյա մի տղամարդ։ Բոլոր վիրավորները թեթև վիճակում են, այս մասին էլ հայտարարել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը։

Ռուս զինվորականները որևէ մեկնաբանություն չեն տվել հարձակման վերաբերյալ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առավոտյան հայտնել էին, որ ռուսական զորքերի կողմից արձակված 113 անօդաչու թռչող սարքերից 89-ը խոցվել կամ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի