Զապորոժիեի վրա ռուսական հարձակման հետևանքով զոհ և 13 վիրավոր կա

Լուրեր

02.11.2026 | 15:31
ՌԴ-ն ավիառումբերով հարվածել է Իզյումին․ զոհ և վիրավորներ կան
02.11.2026 | 15:20
Երեխայի կամքը՝ քրեական գործի կարճման հիմք․ ինչ խնդիրներ են առաջացնում օրենսդրական բացերը
02.11.2026 | 15:15
2027 թվականի բյուջեի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:10
Սյունիքում արտահերթ սահմանազատում է հնարավոր //Չվերթների ժամանակավոր սահմանափակումներ «Զվարթնոց»-ում․ ԼՈՒՐԵՐ
02.11.2026 | 15:06
ՊԵԿ նախագահի ճեպազրույցը` ՈՒՂԻՂ
02.11.2026 | 15:05
Երկրից ավելի շատ գումար գնում, քան գալիս է, ի՞նչ միջոցներից է փակվում այդ ճեղքվածքը․ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:58
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել սահմանախախտների հետ
02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական զորքերը սեպտեմբերի լույս 16-ի գիշերը մոտ մեկ տասնյակ հարված են հասցրել Զապորոժիեին. մեկ մարդ զոհվել է, 13-ը՝ վիրավորվել, գրում է Current time-ը։ Վիրավորների թվում երկու երեխա կա՝ 4 և 17 տարեկան։ Այս մասին հայտնել են Տարածաշրջանային ռազմական վարչությունը, բանակը և Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։

Մահացածը Զապորոժիեի 41-ամյա բնակիչ է։

Նախնական տվյալներով՝ ռուսական զորքերը հարվածների համար օգտագործել են «Տորնադո-Ս» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, առնվազն 10 հարված է հասցվել, հայտնել է տարածաշրջանային ռազմական վարչակազմի նախագահ Իվան Ֆյոդորովը։ Ըստ նրա՝ հարվածները հասցվել են քաղաքի Կոմունարսկի և Շևչենկովսկի շրջաններին։ Վնասվել է 10 բազմաբնակարան շենք և 12 մասնավոր տուն։ Հրդեհը կլանել է երեք բնակելի շենք, երկու բեռնատար ավտոկայանատեղի և մեկ սպասարկման կայան։

Ռուսական բանակը նաև հարձակվել է Պոլոգովսկի շրջանի վրա, որտեղ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մահացել է 66-ամյա տղամարդ։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն առավոտյան հայտնել են, որ ռուսական զորքերի կողմից արձակված 113 անօդաչու թռչող սարքերից 89-ը խոցվել կամ ճնշվել է ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով։

Խոցված անօդաչու թռչող սարքերի մեծ մասը՝ 70-ը, հարվածային են եղել։ Նշվում է, որ վեց վայրերում գրանցվել է անօդաչուների 22 հարված, ևս երկու դեպքում գետնին են ընկել դրանց բեկորները։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին, հայտնել է, որ խոցվել է ուկրաինական 87 անօդաչու թռչող սարք։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի