Մհեր Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Իրանի դեսպանի հետ

Լուրեր

03.11.2026 | 18:05
RSF-ը Բիձինա Իվանիշվիլիին և Իլհամ Ալիևին ներառել է «մամուլի ազատության գիշատիչների» ցանկում
03.11.2026 | 17:56
Ռոնալդուի որդին առաջին անգամ հրավիրվել է Պորտուգալիայի Մ-17 հավաքական
03.11.2026 | 17:45
Ասել է` մոլորվել է, կնոջը սպանելու դիտավորություն չի ունեցել. ՔԿ նախագահը` Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:36
ԱԺ ծեծկռտուքը՝ անպատիժ չթողնելու պահանջ․ ՀԿ-ները քննադատել են Փաշինյանին, Ռուբինյանին և Կարապետյանին
03.11.2026 | 17:34
Բյուջե-2027-ի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
03.11.2026 | 17:25
Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցներն Ազգերի լիգայում
03.11.2026 | 17:17
Իմ կարծիքով՝ հանցակազմ չկա․ ՔԿ նախագահը՝ «սատկացնելու» և «կզացնելու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 17:07
Ակցիա և նամակի հանձնում․ Հանրային հեռուստաընկերության տնօրենի և հեռարձակողի խորհրդի նախագահի հրաժարականն են պահանջում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:58
Դիմելու եմ ԱԱԾ տնօրենին․ ՔԿ նախագահը՝ բանակում ինքնասպանության որոշ դեպքերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:49
3 ամիս սպասել եմ էս հանդիպմանը․ Ագնեսա Խամոյանը՝ ՔԿ նախագահին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:41
Ռուսաստանը հույս ունի, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա առաջիկայում
03.11.2026 | 16:31
Փաշինյանը Մեցոլայի հետ քննարկել է Հայաստանին ԵՄ առևտրային արտոնություններ տրամադրելու հարցը
03.11.2026 | 16:30
Եթե գազի գինը թանկանա 10%-ով, մեր գնաճը մոտ 0,8%-ով ավելի բարձր կլինի․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 16:22
Ռուսաստանի հավաքականի ըմբիշներն այլևս հանդես չեն գա RAF-ում
03.11.2026 | 16:14
Արթուր Պողոսյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին, որն ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:

«Հանդիպման սկզբում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անձամբ իր և Կառավարության անունից շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում կատարված աշխատանքի և Հայաստան-Իրան միջպետական հարաբերությունների զարգացման գործում ունեցած զգալի ավանդի համար:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ձևավորված կառուցողական համագործակցության համար, նշել է, որ Իրանը շարունակում է աջակցել տարածաշրջանում հարատև կայունություն և խաղաղություն հաստատելու Հայաստանի ջանքերին»,- ասված է ՀՀ փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունում։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ վերջին երկու տարիների ձեռքբերումները առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում, մտքեր փոխանակել առաջիկա անելիքների և հնարավոր համատեղ նոր ծրագրերի շուրջ:

Մհեր Գրիգորյանը նորանոր հաջողություններ է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ՝ նշելով, որ նա մշտապես կմնա Հայաստանի բարեկամը: