Բելառուսը որևէ կապ չունի Լեհաստանի կամ Լիտվայի տարածք թռչող ԱԹՍ-ների հետ․ Լուկաշենկո

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ԱԹՍ-ները, որոնք վերջին շրջանում հայտնաբերվել են Բելառուսի հետ սահմանակից Լեհաստանի ու Լիտվայի տարածքներում, կապված չեն Մինսկի հետ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Այն ամբողջը, որը թռչում է Լեհաստան, Լիտվա, մենք դրա հետ որևէ կապ չունենք»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերում ԲԵԼՏԱ պետական ​​լրատվական գործակալությունը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 10-ին Լեհաստանի երկնքում նկատվել է ավելի քան 20 անօդաչու թռչող սարք, մի քանի անօդաչու թռչող սարք խոցվել է լեհական և ՆԱՏՕ-ի ավիացիայի մասնակցությամբ։ Սեպտեմբերի 16-ին Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել էր, որ Վարշավայում երկու կառավարական շենքերի վրա անօդաչու թռչող սարք է խոցվել, ձերբակալվել է երկու քաղաքացի, այդ թվում՝ մեկ Բելառուսի քաղաքացի:

Հուլիսին էլ Լիտվայի տարածքում երկու անգամ հայտնաբերվել են Բելառուսից թռչող անօդաչու թռչող սարքեր, որոնք հիշեցրել են ռուսական դրոնները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի