Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը հարվածել է թմրանյութերով բեռնված վենեսուելական ևս մեկ նավի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ սեպտեմբերի 15-ին ԱՄՆ զինված ուժերը հարվածել են Վենեսուելայից ենթադրաբար թմրանյութեր տեղափոխող նավի։

«Իմ հրամանով, ԱՄՆ զինված ուժերը ԵՐԿՐՈՐԴ կինետիկ հարվածն են հասցրել Հարավային հրամանատարության  պատասխանատվության գոտում գտնվող հստակորեն նույնականացված, չափազանց դաժան թմրանյութերի ապօրինի շրջանառության կարտելների և թմրաահաբեկիչների։ Հարվածը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Վենեսուելայից այս թմրաահաբեկիչները գտնվում էին միջազգային ջրերում՝ տեղափոխելով անօրինական թմրանյութեր (մահացու զենք, որը թունավորում է ամերիկացիներին) դեպի ԱՄՆ»,- գրել է Թրամփը Truth Social սոցցանցում։

Նա նշել է, որ այդ չափազանց դաժան թմրամիջոցների կարտելները սպառնալիք են ԱՄՆ ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության և կենսականորեն կարևոր ԱՄՆ շահերի համար: Թրամփը հայտնել է, թե հարվածի հետևանքով 3 ահաբեկիչ է սպանվել։

«Այս հարվածի ժամանակ ԱՄՆ զինված ուժեր չեն տուժել։ Զգուշացե՛ք, եթե դուք թմրամիջոցներ են տեղափոխում, որոնք կարող են սպանել ամերիկացիներին, մենք ձեզ ենք որսում։ Այս կարտելների անօրինական գործունեությունը տասնամյակներ շարունակ ավերիչ հետևանքներ է ունեցել ամերիկյան համայնքների համար՝ սպանելով միլիոնավոր ամերիկացիների։ ԱՅԼԵՎՍ ՈՉ»,- գրել է Թրամփը՝ հրապարակելով նավին հարվածի տեսանյութը։

Մինչ այդ, սեպտեմբերի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ ամերիկյան ուժերը հարձակվել են Միացյալ Նահանգներ թմրանյութեր տեղափոխող նավակի վրա՝ սպանելով 11 «թմրաահաբեկիչների»։

Օգոստոսի վերջին էլ ԱՄՆ նախագահը հրամայել էր Վենեսուելա ուղարկել ութ ռազմանավ՝ «թմրանյութերի դեմ պայքարի գործողության» շրջանակում։ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ԱՄՆ գործողություններն անվանել էր «թշնամական պաշարում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի