Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում 1988-92 թվականների փաստաթղթեր են ուսումնասիրվել

Լուրեր

04.11.2026 | 10:28
65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են. ՔԿ-ն՝ Կարապետյանների հետ կապված գործողությունների մասին
04.11.2026 | 10:18
Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
04.11.2026 | 10:11
Վահագն Հարությունյանը կգլխավորի ՀԲՖ մարզչական կոմիտեն
04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի ղեկավարների, տարբեր պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու քրեական գործերով հերթական դատական նիստին Բաքվի զինվորական դատարանում մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողներ», նրանց  իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստը նախագահող  դատավոր Զեյնալ Աղաևը հայտնել է, որ հայ գերիներից Գուրգեն Ստեփանյանին տրամադրվել է նոր փաստաբան և հարցրել՝ արդյո՞ք նա առարկություններ ունի։ Ստեփանյանը նշել է, որ առարկություններ չունի նոր պաշտպանի վերաբերյալ։

Դատավարությունը շարունակվել է փաստաթղթերի հետազոտմամբ։ Ներկայացված փաստաթղթերից մեկը կասկածյալների և վկաների ցուցմունքներն են եղել Ստեփանակերտի մոտ Քրքջան բնակավայրում, իբր, «1988-1991 թվականներին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և տեղի ադրբեջանցի բնակիչների տների ավերման վերաբերյալ»։

Համաձայն հրապարակված փաստաթղթի՝ կասկածյալի կարգավիճակով հարցաքննված Գեորգի Սարգսյանն իր ցուցմունքում, իբր, նշել է, թե «1988 թվականի սեպտեմբերի 18-20-ը հայերն ավերել և այրել են ադրբեջանցիների տները, իսկ ադրբեջանցիները վտարվել են Ստեփանակերտ  քաղաքից»։

Ներկայացվել են նաև այլ փաստաթղթեր, իբր, «1988-92 թվականներին ադրբեջանցիների նկատմամբ կատարված հանցագործությունների» վերաբերյալ։

Հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու սեպտեմբերի 18-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի