Թումանյանի թանգարանը ժամանակավորապես գործում է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում

Լուրեր

25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
25.10.2026 | 12:34
ԿԸՀ-ն՝ որոշ ընտրատեղամասերում քվեարկության մեկնարկի ժամանակ ուղիղ հեռարձակման խափանման մասին
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոն, որտեղ ժամանակավորապես գործում է Հովհաննես Թումանյանի թանգարանը՝ հաշվի առնելով, որ թանգարանի տարածքում վերակառուցման աշխատանքներ են ընթանում:

«Թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել ցուցանմուշներին, ցուցադրման պայմաններին:

ԿԳՄՍ նախարարը հետաքրքրվել է այցելուների, մասնավորապես՝ դպրոցահասակների հաճախելիությամբ, իրականացվող և նախատեսվող կրթական ծրագրերով: Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ թանգարանն իրականացնում է տարաբնույթ կրթական ծրագրեր տարբեր տարիքային խմբերի երեխաների համար, հաջողությամբ իրականացվել է «Ամառային դպրոց» ծրագիրը՝ 6-10 տարեկանների համար: Նա նաև իրազեկել է, որ թանգարանը կրթական ծրագրերով այցելում է նաև մարզային դպրոցներ, ինչպես նաև թանգարանային միջավայրում կազմակերպում է դպրոցական նախագծային աշխատանքների ցուցադրություններ»,- ասված է հաղորդագրությունում։

Քննարկվել է ավելի բարձր տարիքային խմբի աշակերտների ներգրավելու անհրաժեշտությունը՝ Թումանյանի հրապարակախոսությունը հնարավորինս հանրահռչակելու նպատակով

Նշվում է, որ առաջիկա խոշոր նախաձեռնություններից թանգարանի տնօրենը մատնանշել է Ավետիք Իսահակյանի 150-ամյակի շրջանակում հոկտեմբերին կայանալիք «Արի, Ավո ջան, արի» խորագրով ցուցադրությունը: