Ուկրաինական անօդաչուները հարվածներ են հասցրել ՌԴ-ի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ուկրաինայի զինված ուժերը սեպտեմբերի 14-ի գիշերը հարվածներ են հասցրել Լենինգրադի մարզում գտնվող «Կիրիշինեֆտեօրգսինթեզ» («Կինեֆ») գործարանի վրա, հայտնել է մարզի նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։

Նրա խոսքով՝ Կիրիշի քաղաքի շրջակայքում խոցվել է երեք անօդաչու։ Դրոնների բեկորների անկման հետևանքով «Կինեֆ» գործարանի տարածքում հրդեհ է բռնկվել, որը մարվել է։ Նահանգապետը նշել է, որ տուժածներ չկան։

Տելեգրամյան ալիքներում հայտնվել են ձեռնարկությունում բռնկված հրդեհի լուսանկարներ և տեսանյութեր։ Ուկրաինացի OSINT-վերլուծաբանները ենթադրել են, որ հարվածի հետևանքով վնասվել է նավթի նախնական թորանքի ԷԼՈՒ ԱՎՏ-6 կայանքը։

Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբում հայտարարել են, որ ուկրաինական ստորաբաժանումները հարվածել են Լենինգրադի մարզի Կիրիշի քաղաքի նավթավերամշակման գործարանին, որտեղ տեղի են ունեցել պայթյուններ և հրդեհ։

Գլխավոր շտաբը նշել է, որ Կիրիշիի նավթավերամշակման գործարանը Ռուսաստանի խոշորագույններից է և «ներգրավված է ՌԴ զինված ուժերի կարիքների ապահովման գործում»։

Ուկրաինայի զինված ուժերը արդեն հարձակվել էին Կիրիշիի նավթավերամշակման գործարանի վրա 2025թ․ մարտին։

Վերջին շաբաթներին ուկրաինական անօդաչուները պարբերաբար հարձակվում են Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա։ Սեպտեմբերի 13-ին հարվածի էր ենթարկվել Ուֆայի «Բաշնեֆտ» գործարանը։