ՀՀ ջրային համակարգը 7 տարի եղել է որբի գլուխ․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 11:25
Գագիկ Ծառուկյանը ևս 3 ամսով կմնա կալանքի տակ
05.11.2026 | 11:20
9 գոլ խփած «Կոմոն» ռեկորդ է սահմանել Չեմպիոնների լիգայում
05.11.2026 | 11:16
Տավրոս Սափեյանը դատի է տվել Իրինա Յոլյանին․ պահանջում է ԱԺ ամբիոնից հերքում և 3 մլն դրամ
05.11.2026 | 11:11
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ռյազանի նավթավերամշակման գործարանն ու Wildberries-ի պահեստը հրդեհվել են
05.11.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 10:48
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը հանրապետականների պարտության պատճառն է ընտրություններում
05.11.2026 | 10:37
Աշտարակ համայնքին է վերադարձվել շուրջ 1,2 մլրդ դրամ արժողությամբ 33,7 հա հողատարածք
05.11.2026 | 10:24
«Ուրարտու». «Այս որոշումը հակասում է հայկական ֆուտբոլի շահերին»
05.11.2026 | 10:15
Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով
05.11.2026 | 10:08
Կարեն Խաչանովը դուրս է մնացել Փարիզի «Մասթերսից»
05.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
05.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 5-ի դրությամբ
05.11.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«ՀՀ ջրային համակարգը 7 տարի եղել է որբի գլուխ»,- այս մասին Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու նպատակով հրավիրված ԱԺ արտահերթ նիստում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և թվարկեց՝ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը քանի անգամ է փոխել Ջրային կոմիտեի ղեկավարին` նշելով, որ ոռոգման ջրի համակարգի խնդիրների աղբյուրը հենց դա է։

«Սիրելի՛ գյուղացիներ, որ միշտ բողոքում ենք ոռոգման ջրից, գիտեք՝ ոնց է կառավարվել Ջրային կոմիտեն։ 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը ՀԷԿ-երի մասնագետ Ինեսա Գաբային նշանակեց Ջրային կոմիտե նախագահ, որն աշխատեց մի 5 ամիս։ Հետո բերել են Վարդան Մելքոնյանին, իրան էլ են հանել։ Հետո բերել են Կարեն Սարգսյանին, ես մեկի բախտը բերել է՝ 11 ամիս է աշխատել։ Վահագն Գևորգյանն էլ 3 տարի է աշխատել, կոմիտեի վերջին տնօրենին էլ երեկ են ազատել։ Մինչև էս մարդիկ կոմիտեի ներքին հեռախոսահամարները սովորում են, աշխատանքից ազատում են»,- տեսակետ հայտնեց նա։

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիտում քննարկվոմ է Սևանից լրացուցիչ ջրառ կատարելու հարցը։ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրել է, որ գյուղացիական տնտեսություններին ոռոգման ջրով ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել Սևանա լճից նախատեսված 170 մլն խորանարդ մետրի փոխարեն ջրառն ավելացնել 30 մլն խորանարդ մետրով՝ այսպիսով 200 մլն խորանարդ մետր ջրառ իրականացնել, ինչը հնարավորություն կտա՝ մեղմելու գյուղացիական տնտեսությունների ջրապահանջի դեֆիցիտը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան