Բաքվում Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում փաստաթղթեր են ներկայացվել

Լուրեր

06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում Արցախի ղեկավարների, պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստն է կայացել։

Դատավար Զեյնալ Աղաևի նախագահությամբ ​​նիստին մասնակցել են հայ գերիները, նրանց պաշտպանները, «տուժողների» մի մասը, նրանց իրավահաջորդներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև պետական ​​մեղադրանքը պաշտպանող դատախազները։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատարանում հրապարակված փաստաթղթերից մեկում խոսվում է, իբր թե, 1990 թվականի մարտի 24-ին Սադարակի հրետակոծության փաստի մասին՝ Հայաստանի Արարատի մարզի Երասխ գյուղի տարածքից, երբ «արձակվել է երկու հրթիռ»։

Հրապարակվել են փաստաթղթեր, որոնք վերաբերվել են Շահբուզի շրջանի Շադա (Շամեն) գյուղում մի քանի մարդկանց վիրավորմանը, ինչպես նաև Թովուզի շրջանի Գիշլագ գյուղերի և այլ բնակավայրերի հրետակոծությանը։

Այսպես տարբեր փաստաթղթեր են ներկայացվել նիստի ընթացում։ Մեկ այլ փաստաթուղթ, իբր թե, վերաբերել է 1990 թվականի նոյեմբերի 30-ի իրադարձություններին, երբ Ստեփանակերտի մոտակայքում Ադրբեջանի ՆԳՆ ոստիկանության հատուկ նշանակության ուժերի ավտոբուսը Խոջալուի՝ Իվանյանի օդանավակայանում ծառայության էր գնում, պայթեցվել էր կամուրջը, որով անցնում էր ավտոբուսը, որից հետո այն «կրակոցների թիրախ է դարձել»։

Միջադեպի հետևանքով վիրավորվել է կրտսեր սերժանտ Ռաֆիգ Յունուսովը։  Ըստ գործի նյութերի՝ «մեղադրյալ Սամվել Բաբայանը ցուցմունք է տվել, որ ավտոբուսի ընթացքի ճանապարհը պայթեցվել է «Գագո» անունով հայի հրամանատարությամբ գործող հայկական ջոկատի կողմից»։

Հաղորդվում է, որ դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 12-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի