Վիգեն Սարգսյանն Արցախում մարտական հենակետ է այցելել

Լուրեր

12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչությունների միջև առկա փոխհամագործակցության և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում հուլիսի 15-ից 17-ը աշխատանքային այցով Արցախում էր գտնվում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի հանրապետության պաշտպանության նախարարությունը:

Այցի առաջին օրը ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը Արցախի իր պաշտոնակից, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ եղել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկում, տեղում ծանոթացել օպերատիվ իրադրությանը, դիրքապահների սոցիալ-կենցաղային պայմաններին:

Հաջորդ օրը ՊԲ շտաբում ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ հրավիրվել է խորհրդակցություն, որի ժամանակ ՊԲ հրամանատարը համապարփակ զեկույցով ներկայացրել է ընթացիկ տարվա ձեռքբերումները, իրականացված և դեռևս ընթացքի մեջ գտնվող աշխատանքների համալիրը: 

Եռօրյա այցի վերջին օրը հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարներն այցելել են հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել հակառակորդի հնարավոր ոտնձգություններին առավել նպատակային հակազդելու ուղղությամբ տարվող աշխատանքներին, հանդիպումներ ունեցել հրամկազմի և ժամկետային զինծառայողների հետ:

Արցախ կատարած այցի շրջանակում Վիգեն Սարգսյանն ունեցել է նաև մի շարք անհատական հանդիպումներ, այցելել  Հադրութում մեկնարկած համահայկական ուսանողական ճամբար և պատասխանել ճամբարականների հարցերին: