ՆԱՏՕ-ն ակտիվացրել է 4-րդ հոդվածը․ ՌԴ ՊՆ-ն հայտարարել է՝ Լեհաստանում թիրախներ չունի

Լուրեր

04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
04.11.2026 | 14:14
Առաջին սևամորթ կին նահանգապետ, առաջին մահմեդական սենատոր․ ԱՄՆ ընտրություններում դեմոկրատ թեկնածուները պատմական հաջողության են հասել
04.11.2026 | 14:02
Ծանրամարտի ԱԱ. Դավիթ Հովհաննիսյանի արդյունքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ մեկնաբանել է Լեհաստանի և նրա դաշնակիցների կողմից Ուկրաինայի վրա հարձակման ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից երկրի օդային տարածքի զանգվածային խախտման մասին հայտարարությունը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Լեհաստանի տարածքում օբյեկտներին հարվածներ նախատեսված չեն եղել։ Հարվածի ժամանակ օգտագործված ռուսական անօդաչու թռչող սարքերի առավելագույն թռիչքի հեռավորությունը, որոնք ենթադրաբար հատել էին Լեհաստանի հետ սահմանը, չի գերազանցում 700 կմ-ը», – ասվում է ռազմական գերատեսչության հայտարարության մեջ՝ հավելմամբ․

«Այնուամենայնիվ, մենք պատրաստ ենք այս թեմայի շուրջ խորհրդակցություններ անցկացնել Լեհաստանի պաշտպանության նախարարության հետ»։

Կրեմլը ավելի վաղ հրաժարվել էր մեկնաբանել ռուսական անօդաչու թռչող սարքերի Լեհաստան ներխուժումը։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ խոցվել է երեք կամ չորս ռուսական անօդաչու թռչող սարք, որոնք սպառնալիք էին ներկայացնում, և սա առաջին դեպքն է, երբ ռուսական անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել կամ Լեհաստանի, կամ ՆԱՏՕ-ի տարածքում։

Ռուսաստանի ՊՆ-ն  հայտարարել է, որ լույս սեպտեմբերի 10-ի գիշերը անօդաչու թռչող սարքերի և հրթիռների միջոցով զանգվածային հարված է հասցվել ուկրաինական Իվանո-Ֆրանկովսկի, Խմելնիցկիի, Ժիտոմիրի մարզերում, ինչպես նաև՝ Վիննիցա և Լվով քաղաքներում գտնվող պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններին։ Լվովի ծայրամասում թիրախը զրահատեխնիկայի գործարանն ու ինքնաթիռաշինության գործարանն  է եղել, «որտեղ արտադրվել են հեռահար անօդաչու թռչող սարքեր և վերանորոգվել ուկրաինական մարտական ​​ինքնաթիռները»։

ՆԱՏՕ-ն էլ ակտիվացրել է Հյուսիսատլանտյան պայմանագրի 4-րդ հոդվածը՝ կապված Լեհաստան ռուսական անօդաչու թռչող սարքերի ներխուժման հետ։Ա յս մասին հայտարարել է Լեհաստանի կառավարության ներկայացուցիչ Ադամ Շլապկան «Polsat News»-ի եթերում։

Նրա խոսքով՝ ընթացակարգի շրջանակներում արդեն անցկացվել են խորհրդակցություններ։

Ավելի վաղ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը խորհրդարանում հայտարարել էր, որ «դաշնակիցների  խորհրդակցությունները ընդունել են ՆԱՏՕ-ի պայմանագրի 4-րդ հոդվածը ակտիվացնելու պաշտոնական դիմումի  տեսք»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի