Բայրամովը ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի գլխավոր ներկայացուցիչ Բրենդան Հանրահանին։

Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունները, ռազմավարական գործընկերության խարտիայի պատրաստման համար ռազմավարական աշխատանքային խմբի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրից բխող հարցերը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։

Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հարաբերությունների երկարամյա պատմության, ինչպես նաև փոխշահավետ համագործակցության վերաբերյալ, այդ թվում՝ անվտանգության և էներգետիկայի ոլորտներում։

Հատկապես նշվել է այս տարվա օգոստոսին կայացած բարձր մակարդակի այցի և շփումների նշանակությունը երկրների միջև հարաբերությունների զարգացման համար։

«Ընդգծվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ Ադրբեջանի նախաձեռնությամբ ձեռք բերված պատմական համաձայնությունների նշանակությունը, այդ թվում՝ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և հակամարտությունից հետո մնացած կառույցների վերացումը»,-ասվում է հայտարարության մեջ։

Հավելենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն էլ այցով ԱՄՆ-ում է, որտեղ մի շարք հանդիպումներ է անցկացրել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի