Մի հատ կինոթատրոն չկա, որտեղ կինոները հայերենով ցուցադրվեն, էս հարցը ե՞րբ պիտի լուծվի. Ռուբինյանը՝ ԿԳՄՍ նախարարին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
Բոլորը

«Հայաստանի անկախության հանրաքվեից անցել է 34 տարի, բայց մինչև հիմա մեր բոլոր կինոթատրոններում ֆիլմերը ցուցադրվում են ռուսերենով: Մի հատ կինոթատրոն չկա, որտեղ բոլոր ֆիլմերը հայերենով կցուցադրվեն։ Ես դեմ չեմ, թող որոշ ֆիլմեր լինեն ռուսերեն թարգմանությամբ, ի՞նչ եք մտածում էդ մասին, երբ պետք է այս հարցը լուծվի»,- ԱԺ նիստում  «Լեզվի մասին» օրենքի քննարկման ժամանակ հարց  բարձրացրեց խորհրդարանի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

Նախարարը պատասխանեց, որ 2021 թվականին նախորդ գումարման Ազգային ժողովն ընդունել է «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքը, որով այս հարցը կարգավորվել է, բայց պահանջը սահմանվել է 2030 թվականից:

«Եվ հիմա մենք բերում ենք «Կինեմատոգրաֆիայի մասին» օրենքի փոփոխություն, որն առաջիկայում կհասնի Ազգային ժողով, և մենք կկարողանանք դա քննարկել աշնանային նստաշրջանում: Դրանով առաջարկում ենք, որ այդ կարգավորումն ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարից, որովհետև, կարծում եմ, դա առանցքային է, և տեխնոլոգիական լուծումներն էլ թույլ են տալիս, որպեսզի, օրինակ, հայերեն ենթագրերով ֆիլմերի հեռարձակումը, որը շատ պարզ լուծում է, և կարող է իրականացվել՝ առանց մեծ ջանքերի, և դառնա օրենսդրական պահանջ»,-  մանրամասնեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մանյա Պողոսյան