Ռուսական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով Լեհաստանում բնակելի տուն է վնասվել

Լուրեր

03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
03.11.2026 | 21:27
Հանրային պաշտպանի գրասենյակը նոր ղեկավար ունի
03.11.2026 | 21:12
Ադրբեջանն ու Ուկրաինան համատեղ գործողություն են իրականացրել կիբերխարդախների ցանցի դեմ
03.11.2026 | 21:00
ԵՊՀ-ում չեք գտնի մի դասախոս, որի հետ ես քաղաքական զրույց եմ ունեցել․ չկա բուհի քաղաքականացում․ Հովհաննես Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 20:44
ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
03.11.2026 | 20:30
Մանիպուլյացիաներ՝ TRIPP-ի շուրջ․ ինչ պնդումներ են տարածում ռուսալեզու Telegram ալիքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լեհաստանում ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Լյուբլինի վոյեվոդության Վիրիկի քաղաքում (Վլոդավսկի շրջան) բնակելի տան։ Վնասվել է տանիքը և տարածքում կայանված մեքենան, գրում է Polsat News-ը։ Լյուբլինի մարզային ոստիկանության շտաբի փոխտեսուչ Անջեյ Ֆիյոլեկը տեղեկացրել է, որ ոչ ոք չի տուժել։

Վլոդավա շրջանի քաղաքապետ Մարիուշ Զանկոն ասել է․ «Վիրիկի գյուղում տեղի է ունեցել միջադեպ, որտեղ վնասվել է բնակելի տուն։ Մենք դեռևս ճշգրիտ մանրամասները չգիտենք. չգիտենք՝ արդյոք անօդաչու թռչող սարքն է ընկել շենքի վրա և վնասել տանիքն ու առաստաղը, թե՞ դա անօդաչու թռչող սարքի բեկորներ են։ Ինչքան ես տեղյակ եմ բնակիչներից, մարդիկ լսել են պայթյունի ձայն և տեսել են նաև լեհական կործանիչներ։ Իրավիճակը բավականին դժվար է և մտահոգիչ. բնակիչների շրջանում իսկապես մեծ մտահոգություն կա»։

Տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյան հաստատել է, որ միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն պատճառվել է գույքային վնաս: Շրջանի պաշտոնյաները տեղում են՝ վնասը գնահատելու համար։

Հավելենք, որ Լեհաստանի բանակի օպերատիվ հրամանատարությունը ավելի վաղ հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայի տարածքի վրա հարձակման ընթացքում խախտվել է նաև Լեհաստանի օդային տարածքը։  Հաղորդվել էր ԱԹՍ-ների խոցման մասին։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը X-ում գրել է, որ  Լեհաստանի օդային տարածքը «խախտվել է մեծ թվով ռուսական անօդաչու թռչող սարքերի կողմից»։

«Անմիջական սպառնալիք ներկայացնող անօդաչու թռչող սարքերը խոցվել են։ Ես մշտական ​​կապի մեջ եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և մեր դաշնակիցների հետ», – հավելել է նա՝ չնշելով խոցված անօդաչու թռչող սարքերի ճշգրիտ թիվը։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը և երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում են, որ առնվազն ութ ռուսական ԱԹՍ հատել է Ուկրաինայի պետական ​​սահմանը  Լեհաստանի ուղղությամբ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի