Մակրոնը վարչապետի պաշտոնում առաջադրել է պաշտպանության նախարարի թեկնածությունը. ԶԼՄ
Քաղաքականություն
09.09.2025 | 22:23
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրել է պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըկորնյուի թեկնածությունը, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:
«Հանրապետության նախագահը վարչապետի պաշտոնում Սեբաստիան Լեկորնյուին առաջադրել է որպես նրա իրավահաջորդ»,- հայտնում է հեռուստաալիքը:
Ավելի վաղ վարչապետ Ֆրանսուա Բայրուն հրաժարական էր տվել խորհրդարանում իրեն ներկայացված անվստահության քվեից հետո: