Ֆրանսիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել Ֆրանսուա Բայրուի կառավարությանը

Լուրեր

09.10.2026 | 14:15
Կալուգայում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնի մի քանի մոդուլներ ուկրաինական ԱԹՍ-ների հարվածի հետևանքով ամբողջությամբ շարքից դուրս են եկել
09.10.2026 | 14:06
«ԱԿԳ ավելին քան դեղատուն» ցանցում հայտնաբերվել են առանց համապատասխանության փաստաթղթերի վաճառվող ապրանքներ․ ՇՎՏՄ
09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
Բոլորը

Ֆրանսիայի Ազգային ժողովը երկուշաբթի երեկոյան քվեարկել Է Ֆրանսուա Բայրուի կառավարությանն անվստահություն հայտնելու օգտին, և այժմ նա ստիպված կլինի հրաժարական տալ: BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ նրան պաշտոնից հեռացնելու և փոքրամասնության կառավարությունը լուծարելու օգտին քվեարկել է 364 պատգամավոր, դեմ՝ 194, ձեռնպահ՝ 25:

Ֆրանսիայի ծայրահեղ աջ ընդդիմությունը պահանջում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ծայրահեղ ձախ ընդդիմությունը՝ նախագահ Մակրոնի հրաժարականը։

Ֆրանսիացի քաղաքական գործիչներն ու ԶԼՄ-ները կառավարությանը վստահության հարցը խորհրդարանի քննարկմանը դնելու Բայրուի որոշումը համարում են «ինքնասպան», շատերն այն բնութագրում են որպես «քայլ դեպի դատարկություն»: Հինգերորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանի վստահությունը ձեռք բերած վարչապետը հրաժարական կտա անվստահության քվեի միջոցով, գրում է Figaro-ն:

Կառավարությանը անվստահության քվե են հայտնել ոչ միայն ծայրահեղ աջակողմյան «Ազգային միավորումը» և ծայրահեղ ձախակողմյան «Անհնազանդ Ֆրանսիան», այլև սոցիալիստները։

«Երկուշաբթի մենք դեմ կքվեարկենք, քանի որ վստահությունը վաղուց է խարխլվել, իսկ բյուջեի նախագիծը, որը Բայրուն ներկայացրել է ֆրանսիացի ժողովրդին, շատ անարդար բյուջե է:

Ես, անշուշտ, աջակցում եմ դեֆիցիտի կրճատման գաղափարին, բայց դա չի կարող հասնել այն գնով, թե ինչ են վճարելու վարձու աշխատողները, հիվանդները, գործազուրկները, թոշակառուները և երիտասարդները, որոնք կդառնան Բայրուի ծրագրի զոհերը»,- սեպտեմբերի 4- ին հայտարարել է սոցիալիստների առաջնորդ, կուսակցության առաջին քարտուղար Օլիվյե Ֆորը: