ՀԱՄԱՍ-ի աղբյուրները հայտնում են, որ իր առաջնորդները ողջ են մնացել Դոհայում Իսրայելի հարվածից

Լուրեր

07.09.2026 | 16:09
Իրանի ԱԳՆ-ն արձագանքել է Վենսի՝ պատերազմի վերաբերյալ հայտարարություններին
07.09.2026 | 15:57
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են նոր ուղիղ ավիաչվերթների բացումը
07.09.2026 | 15:45
Բեռնատարը վնասել է գազատարը․ Շենիկում դադարեցվել է գազամատակարարումը
07.09.2026 | 15:32
Աղիքային վարակի գանգատներով 3 անձ Բյուրեղավանից հոսպիտալացվել է «Աբովյան» ԲԿ-ում
07.09.2026 | 15:25
Հրդեհ Երևանյան լճին հարակից ձորում. դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ
07.09.2026 | 15:14
Չինաստանը գաղտնի նյութեր է մատակարարել Ռուսաստանին՝ ԱԹՍ-ների արտադրության համար․ ԶԼՄ-ներ
07.09.2026 | 14:59
Պեսկովը հայտնել է Փաշինյան-Պուտին հանդիպման օրակարգը
07.09.2026 | 14:56
Երկու ոստիկան ազատվել է ծառայությունից, մեկը խիստ նկատողություն է ստացել․ ՆԳՆ
07.09.2026 | 14:49
Իսրայելի կողմից Լիբանանի հարավին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել
07.09.2026 | 14:33
ՌԴ-ն ու Հյուսիսային Կորեան բացել են երկու երկրների միջև առաջին ավտոմոբիլային կամուրջը
07.09.2026 | 14:14
«Էմիլի ֆարմ»-ի 7 մասնաճյուղում 9 վարչական խախտում է արձանագրվել
07.09.2026 | 13:56
Ներդրումային նոր հնարավորություններ և միջազգային համագործակցություն․ Պապոյանը՝ Դուբայի համաժողովում
07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, կարգալույծ հռչակված հոգևորականը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
Բոլորը

ՀԱՄԱՍ-ի երկու աղբյուրներ Reuters-ին հայտնել են, որ հրադադարի բանակցային թիմի շարժման պաշտոնյաները ողջ են մնացել Դոհայում հասցված հարվածից հետո, գրում է The Times of Israel-ը։

Իսրայելի պաշտոնյաները Reuters-ին հայտնել են, որ հարվածը ուղղված էր ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան առաջնորդների, այդ թվում՝ Խալիլ ալ-Հայյայի՝ խմբավորման աքսորյալ ղեկավարի և Գազայի գծով գլխավոր բանակցողի դեմ։

Ականատեսների վկայությամբ` Կատարի մայրաքաղաք Դոհայում լսվել են մի քանի պայթյուններ: «Լեգտիֆյա» բենզալցակայանից սև ծուխ է բարձրացել։

Բենզալցակայանի կողքին գտնվում է մի փոքրիկ բնակելի համալիր, որը Գազայի հատվածում հակամարտության սկսվելուց ի վեր օրական 24 ժամ պահպանվում է Կատարի էմիրի գվարդիայի կողմից։

Հարվածից մեկ ժամ անց պայթյունի վայրի շրջակա փողոցները լցված են շտապօգնության մեքենաներով և առնվազն 15 առանց նշանների ոստիկանական և կառավարական մեքենաներով։

Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը  նշել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից իրականացված հարվածի թիրախ է դարձել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությունը։

Հաղորդվում է նաև, որ երեկ Երուսաղեմում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից, որի հետևանքով վեց մարդ է զոհվել, և Գազայի հյուսիսում իսրայելական տանկի վրա մահացու հարձակումից հետո, որի հետևանքով չորս զինվոր է զոհվել, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրամայել է Իսրայելի անվտանգության ուժերին պատրաստվել արտասահմանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին հարվածելու համար։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախարար Իսրայել Կացի համատեղ հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ Կացը «լիովին աջակցել է» այդ քայլին։

Նշվում է, որ այսօր կեսօրին երկուսն էլ «գործառնական հնարավորություն» են հայտնաբերել և կանաչ լույս են տվել Իսրայելի պաշտպանության բանակին և Շին Բետին։

«Վարչապետը և պաշտպանության նախարարը կարծում են, որ գործողությունը լիովին արդարացված էր, հաշվի առնելով, որ ՀԱՄԱՍ-ի այս ղեկավարությունն էր, որ նախաձեռնել և կազմակերպել է հոկտեմբերի 7-ի կոտորածը և այդ ժամանակվանից ի վեր շարունակում է մահացու հարձակումներ իրականացնել Իսրայելի և նրա քաղաքացիների դեմ, այդ թվում՝ ստանձնելով պատասխանատվությունը Երուսաղեմում երեկվա հարձակման ժամանակ մեր քաղաքացիական անձանց սպանության համար», – ասվում է հայտարարության մեջ։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի